Ավտովթարում մահացել է Ադրբեջանի բանակի լեյտենանտ

Սոցցանցերում ադրբեջանական աղբյուրներից հայտնի է դարձել, որ հունիսի սկզբին ավտովթարում զոհվել է Ադրբեջանի ԶՈւ լեյտենանտ, 1993 թ. ծնված Մեսիև Սաբիգ Թելման օղլուն: 

Ադրբեջանի ԶՈւ լեյտենանտ Մեսիև Սաբիգ Թելման օղլու

Ադրբեջանի ԶՈւ լեյտենանտ Մեսիև Սաբիգ Թելման օղլու

Զինծառայողի մահվան մասին տեղեկությունը բաց աղբյուրներում հայտնվել էր հունիսի 11-ին և նշված էր, որ զինծառայողը մահացել է «մի քանի օր առաջ»: Հունիսի 13-ին նրա մասին տարածած տեսանյութում երևում է, որ Մեսիև Սաբիգը մահացել է ավտովթարի հետևանքով:

Հավելյալ ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դառնում, որ հունիսի 9-ին Ադրբեջանի ներքին գործերի նախարարության տարծածա հաղորդագրության համաձայն, Ղարադաղի շրջանի Ղըզըլդաշ գյուղի մոտակայքում ավտովթարի հետևանքով մահացել էր ոմն Սադիգ Մեսիև: Ադրբեջանական լրատվամիջոցները արտատպել էին այս հաղորդագրությունը՝ առանց նշելու, որ մահացածը իրականում զինծառայող է:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զինծառայողի մահվան մասին որևէ տեղեկություն չի տարածել:

Ավելացնենք, որ 2017 թ.հունվարի 1-ից մինչև օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի 31 զինծառայողի մահվան մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *