Ադրբեջանի բանակի զինծառայողը սպանել է ծառայակցին

Հունիսի 14-ի գիշերը Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանի զորամասերից մեկում ծառայակցի կրակոցից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Օրխան Հուսեյնովը (Orxan Hüseynov): Այս մասին հունիսի 15 հայտնում է ադրբեջանական Criminal.az կայքը:

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Օրխան Հուսեյնովը (աջից)

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Օրխան Հուսեյնովը (աջից)

Օրխան Հուսեյնովը Բաքվի Բաքիխանով շրջանից է: Նրա հուղարկավորությունը տեղի է ունեցել այսօր՝ հունիսի 15-ին: Ըստ աղբյուրի՝ Հուսեյնովին սպանած զինծառայողին հանձնել են իրավապաշտպան մարմիններին:

Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի հայտնել զինծառայողի կորուստի մասին:

Ընդհանուր առմամբ՝ 2017 -ի հունվարի 1-ից մինչև այժմ բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի 30 զինծառայողի մահվան մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *