Դիարբեքիրում և Բիթլիսում «փողոց դուրս գալու արգելք» է սահմանվել

Հունիսի 15-ից Թուրքիայի Դիարբքեիր և Բիթլիս նահանգների տասնյակ բնակավայրերում «փողոց դուրս գալու արգելք» է սահմանվել: Այդ ընթացքւոմ թուրքական զինուժը և ուժայինները պետք է ռազմական գործողություններ իրականացնեն «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ: Ասյ մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքական ուժայինները Դիարբեքիրի Սուր թաղամասի կենտրոնում. 21. 12. 2015 թ.

Արխիվ. Թուրքական ուժայինները Դիարբեքիրի Սուր թաղամասի կենտրոնում. 21. 12. 2015 թ.

Արգելքի ժամկետները չեն նշվում, այն կշարունակվի «մինչև հաջորդ հայտարարությունը»: Նման արգելքները Թուրքիայում առաջին անգամ չէ, որ սահմանվում են: Դրանք գործում են քրդական կառույցի դեմ գործողությունների ժամանակ, ու հաճախ ուղեկցվում են նաև խաղաղ բնակչության կոտորածներով, ինչպես 2015 թ. վերջին և 2016 թ. փմռան ամիսներին:

Նշված բնակավայրերում բնակիչները փողոց դւորս գալու դեպքում կարող են համարվել թուրք ուժայիններ հնարավոր թիրախներ՝ որպես PKK-ի կողմնակիցներ: 2015 թ. ամռանից, երբ կրկին սրվեցին թուրք-քրդական բախումները, այս արգելքները պարբերաբար կրկնվող բնույթ են կրել:

Վերջին ամսվա ընթացքում բախումները կրկին ինտենսիվացել են, ավելացել է թուրքական կողմի կորուստների քանակը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *