«Սլավոնական եղբայրություն 2017» զորավարժությանը ոչնչացվել են պայմանական ահաբեկիչներ

Հունիսի 14-ին՝ Ռուսաստանի, Բելառուսի, Սերբիայի  ԶՈւ համատեղ «Սլավոնական եղբայրություն 2017»  զորավարժության ակտիվ փուլի ավարտին, բազմազգ գումարտակային մարտավարական խումբը հայտնաբերել և ոչնչացրել է պայմանական ահաբեկիչների  ճամբարը։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

Վարժանքների սկզբում երեք երկրների հետախույզները անտառապատ-ճահճոտ տեղանքում իրականացրել են որոնողական գործողություններ։ Ահաբեկիչներին հայտնաբերելուց հետո  կասեցվել է նրանց առաջխաղացումը դեպի մոտակա բնակելի վայրեր։

Ռուսաստանի, Բելառուսի և Սերբիայի համատեղ «Սլավոնական եղբայրություն-2016» զորավարժության մասնակից զինծառայողներ

Ռուսաստանի, Բելառուսի և Սերբիայի համատեղ «Սլավոնական եղբայրություն-2016» զորավարժության մասնակից զինծառայողներ

Բելառուսի ԶՈւ Մի-8 ուղղաթիռներից զինծառայողները իրականացրել են դեսանտավորում, ինչից հետո վնասազերծել են մի քանի ահաբեկչի: Իսկ այն ահաբեկիչները, ովքեր փորձել են սահմանն անցնել, շրջափակման մեջ են ընկել և ոչնչացվել։

Նախքան ահաբեկիչների ճամբարը ոչնչացնելը բազմազգ գումարտակային խումբը ազատել էր ահաբեկիչների կողմից գրավված մարտավարական նշանակության օբյեկտ։

«Սլավոնական եղբայրություն 2017» զորավարժությունը մեկնարկել է հունիսի 6-ին։ Զորավարժությանը ներգրավված է Ռուսաստանի օդադեսանտային զորքերի՝ Պսկովի դեսանտագրոհային դիվիզիայի ավելի քան 300 զինծառայող, Բելառուսի  ԶՈւ հատուկ գործողությունների ուժերի 38-րդ առանձին դեսանտագրոհային բրիգադի 400-ից ավելի զինծառայող և Սերբիայի հատուկ նշանակության բրիգադի 50 զինծառայող։

Զորավարժությանը ներգրավված են նաև ՌԴ ԶՈւ Իլ-76ՄԴ ինքնաթիռներ, Բելառուսի ԶՈւ ինքաթիռներ և ուղղաթիռներ։

«Սլավոնական եղբայրություն» զորավարժության անցկացման եռամյա պատմության մեջ առաջին անգամ մասնակից երկրների զինված ուժերից ձևավորվելու է բազմազգ գումարտակային մարտավարական խումբ, որը մշակելու է  հակաահաբեկչական գործողությունների իրականացման հարցեր։

Զորավարժության ակտիվ փուլը տևելու է մինչև հունիսի 14-ը։ Նախորդ՝ «Սլավոնական եղբայրություն» զորավարժությունը անցկացվել էր 2016թ. նոյեմբերին 2-15-ը, Սերբիայում (1,2): Զորավարժությունն առաջին անգամ անցկացվել է 2015-ին, Ռուսաստանում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *