Պենտագոնը կարող է ինքնուրույն փոփոխել Աֆղանստանում զորքի քանակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնի (պաշտպանության դեպարտամենտ) ղեկավար Ջեյմ Մետտիսին լիզորել է փոփոխել Աֆղանստանում ամերիկյան զորախմբի քանակը: Այս մասին այսօպր՝ հունիսի 14-ին հայտնել է Reuters գործակալության կայքը:

ԱՄՆ ԶՈւ զինծառայողներն ապահովում են Մի-17 ուղղաթիռի անվտանգ վայրէջքն Աֆղանստանում

ԱՄՆ ԶՈւ զինծառայողներն ապահովում են Մի-17 ուղղաթիռի անվտանգ վայրէջքն Աֆղանստանում

Այս քայլը Պենտագոնին թույլ կտա սեփական նախաձեռնությամբ ավելացնել Աֆղանստանում ԱՄՆ զորախմբի թվաքանակը, ինչը մի քանի ամիս է ինչ արդեն քննարկվում էր:

Մետտիսը երեքշաբթի ԱՄՆ սենատում հայտարարել էր, որ «Իրենք չեն հաղթում Աֆղանստանում, և դա պետք է փոխել որքան հնարավոր է շուտ»: Նա նշել էր, որ Աֆղանստանի բանակը չի կարողանում հաղթել, իսկ «Թալիբանը» ներկայում աճում է:

Հիշեցնենք, որ մայիսին տեղեկություն էր տարածվել, որ Պենտագոնը պատրաստվում է հանդես գալ Աֆղանստանում առկա զորախմբի քանակը 3-5 հազարով ավելացնելու առաջարկով:

Ներկայում Աֆղանստանում տեղակայված է շուրջ 8400 ամերիկյան զինծառայող: Նույն գործողությանը ներգրավված են նաև ՆԱՏՕ-ի և գործընկեր պետությունների շուրջ 4-5 հազար զինծառայող, այդ թվում՝ նաև ՀՀ ԶՈւ 126-131 զինծառայող: Այս ուժերը հիմնականում զբաղվում են աֆղանական բանակին մարզելու, կարևոր ենթակառուցվածքները պաշտպանելու հարցերով:

Ավելացնենք, որ Թրամփը ավելի վաղ Մետտիսին լիազորել էր նաև փոփոխել Սիրիայում և Իրաքում ներգրավված զորախմբերի քանակը:

Իրաքի Մոսուլ քաղաքում ԻՊ դեմ գործողություններին ներգրավված ԱՄՆ բանակի հատուկ ջոկատայիններ

Իրաքի Մոսուլ քաղաքում ԻՊ դեմ գործողություններին ներգրավված ԱՄՆ բանակի հատուկ ջոկատայիններ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *