ՀԱՊԿ երկրների ՊՆ ղեկավարների նիստին քննարկվել է 11 հարց

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հունիսի 13-ին Մինսկում մասնակցել է ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների նիստը

ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների նիստը

Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգում ընդգրկված 11 հարցեր, այդ թվում`

  • Կազմակերպության անդամ պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության արդյունավետության բարձրացման,
  • ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ներկայացուցիչների` արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության հարցերով խորհրդատվությունների անցկացման,
  • ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների, համակազմերի ուժերի և միջոցների համատեղ պատրաստության վերաբերյալ:

Նախանշվել են կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացման ուղղությունները:

Նշված, ինչպես նաև նիստի ընթացքում քննարկված մի շարք այլ հարցերի առնչությամբ ստորագրվել են համապատասխան փաստաթղթեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *