Նախիջևանում անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժությանը կիրառվող զինատեսակները (ՖՈՏՈ)

Հունիսի 12-ից Նախիջևանում մեկնարկել էր Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի համատեղ զորավարժության հերթական փուլը: Զորավարժության վերաբերյալ ռեպորտաժներից մեկի հիման վրա ներկայացնում ենք զորավարժությանը ներգրավված զինտեխնիկայի տեսակները:

Վարժանքներին ներգրավված է շուրջ 5000 զինծառայող և 250-ից ավելի զինտեխնիկա: Զորավարժության ներգրավված է եղել հետևյալ ռազմական տեխնիկան.

1. Տ-72/90 տանկեր

  • Հրանոթի տրամաչափը՝ 125 մմ,
  • Մարտական լրակազմը՝ մինչև 39 արկ,
  • Կրակի տեմպը՝ րոպեում մինչև 8 կրակոց:
Տ-72/90 տանկեր

Տ-72/90 տանկեր

2. ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներ

  • Սպառազինությունը՝ 30 մմ հրանոթ և 7,62 մմ գնդացիր,
  • Անձնակազմը՝ 3 զինծառայող և 7 դեսանտային:
ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներ

ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներ

3. ԲՏՌ-80 զրահափոխադրիչներ

  • Սպառազինությունը՝ 14,5 մմ և 7,62 մմ գնդացիրներ,
  • Անձնակազմը՝ 3 զինծառայող և 7 դեսանտային,
  • Պաշտպանվածությունը՝ հրազենից և բեկորներից:
ԲՏՌ 80Ա

ԲՏՌ 80Ա

4. ACV թուրքական հետևակի մարտական մեքենա (հավանաբար հենց Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումների կազմում)

  • Սպառազինությունը՝ 22 մմ հրանոթ, 7,62 մմ գնդացիր,
  • Անձնակազմ՝ 3 զինծառայող և 9 դեսանտային:
Թուրքական ACV հետևակի մարտական մեքենա

Թուրքական ACV հետևակի մարտական մեքենա

5. «Սենդքեթ» զրահամեքենա

  • Անձնակազմը՝ 4-8 զինծառայող,
  • Ընթացամասը՝ 4×4,
  • Սպառազինությունը՝ տարբեր (ըստ նշանակության):
Իսրայելական արտադրության SandCat զրահամեքենաներ

Իսրայելական արտադրության SandCat զրահամեքենաներ

6. «Կոբրա» զրահամեքենաներ

  • Սպառազինությունը՝ 7,62 մմ կամ 12,7 մմ գնդացիրներ
  • Ընթացամասը՝ 4×4
Թուրքական արտադրության «Կոբրա» զրահամեքենաներ

Թուրքական արտադրության «Կոբրա» զրահամեքենաներ

7. «Քասըրղա» (Kasırğa) համազարկային կրակի ռեակտիվ համակարգ

  • Տրամաչափը՝ 302 մմ,
  • Հեռահարությունը,
    • առավելագույնը՝ 100+ կմ,
    • նվազագույնը՝ 40 կմ,
  • Հրթիռների քանակը՝ 4,
  • Մարտագլխիկի զանգվածը՝ 150 կգ:
«Քասըրղա» (թրք՝ Kasırğa) 302 մմ  ՀԿՌՀ

«Քասըրղա» (թրք՝ Kasırğa) 302 մմ  ՀԿՌՀ

8. «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր

  • Հրթիռների տրամաչափը՝ 122 մմ,
  • Հեռահարությունը՝ մինչև 40 կմ,
  • Համազարկի հրթիռների քանակը՝ 40 միավոր:
«Գրադ» և «Քասըրղա» ՀԿՌՀ

«Գրադ» և «Քասըրղա» ՀԿՌՀ

9. «Սաքարյա T-122» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ

  • Տրամաչափ՝ 122 մմ,
  • Ուղղորդիչների քանակը՝ 40 հատ,
  • Հեռահարությունը՝ 40 կմ:
Թուրքական արտադրության «Սաքարյա T-122» ՀԿՌՀ

Թուրքական արտադրության «Սաքարյա T-122» ՀԿՌՀ

10. «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցներ

  • Տրամաչափը՝ 122 մմ,
  • Հեռահարությունը՝ 15-22 կմ
«Գվոզդիկա» ինքնագնաց հաուբից

«Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցներ

11. Մ-46 քարշակվող հաուբիցներ

  • Տրամաչափը՝ 130 մմ,
  • Հեռահարությունը՝ 27-38 կմ:
Մ-46  հաուբից

Մ-46  հաուբից

12. «ՕՍԱ» ՀՕՊ զենիթահրթիռային համալիրներ

  • Հրթիռների քանակը՝ 6 ,
  • Հեռահարությունը՝ տարբեր (ըստ հրթիռների),
«ՕՍԱ» ԶՀՀ

«ՕՍԱ» ԶՀՀ

13. ՄՏԼԲ ԶՈւ-23-2 քարշակի վրա դրված զենիթային հրանոթներ

  • Սպառազինությունը՝ 23 մմ զույգ հրանոթ,
  • Պաշտպանվածությունը՝ հրազենից և բեկորներից:
ՄՏԼԲ ԶՈւ-23-2 ԶՀ

ՄՏԼԲ ԶՈւ-23-2 ԶՀ

14. Մի-24/35 հարվածային ուղղաթիռներ

  • Սպառազինությունը՝ կառավարվող և չկարավարվող հրթիռներ (6 կախոց), 30 մմ գնդացիրներ,
  • Անձնակազմը՝ 2-3 օդաչու:

15. Մի-8/17 բեռնատար ուղղաթիռներ

  • Սպառազինությունը՝ տարբեր տեսակի հրթիռներ (6 կախոց՝ ընդհանուր 4 տոննա բեռնատարողությամբ): Իսրայելի օգնությամբ արդիականացված տարբերակները կարող են ունենալ նաև հակատանկային կառավարվող հրթիռներ:
  • Անձնակազմը՝3 օդաչու և 30 դեսանտային:
Մի-24/35 և ՄԻ-8/17 ուղղաթիռներ

Մի-24/35 և ՄԻ-8/17 ուղղաթիռներ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *