Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարն այցելել է Ադրբեջան

Այսօր՝ հունիսի 12-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ընդունել է Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Սալիհ Զեքի Չոլաքին: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Ս.Զ. Չոլաքը (ձախից) և Ադրբեջանի ՊՆ, գեներալ-գնդապետ Զ. Հասանովը

Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Ս.Զ. Չոլաքը (ձախից) և Ադրբեջանի ՊՆ, գեներալ-գնդապետ Զ. Հասանովը

Հանդիպման ընթացքում, համաձայն տարածված հաղորդագրության, կողմերը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցությունը, ՆԱՏՕ-ի շրջանակներում ռազմական, ռազմատեխնիկական, ռազմական կրթության ոլորտներում առկա համագործակցության խորացումը:

Գեներալ Չոլաքն անդրադարձել է Նախիջևանում մեկնարկած համատեղ վարժանքներին: Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակին:

Հասանովի և Չոլաքի հանդիպումից այլ մանրամասներ չեն հրապարակվել: Հիշեցնենք, որ 2015 թ. օգոստոսին այդ պաշտոնին նշանակվելուց շատ չանցած՝ նոյեմբերի 16-ին, գեներալ Չոլաքը առաջին անգամ այցելել էր Ադրբեջան, հանդիպել Հասանովին, ինչպես նաև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետին (1, 2)

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Նախիջևանում մեկնարկել են Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի համատեղ վարժանքներ: Թուրքիայից այդ զորավարժությանը ներգրավվել է հետևակային 1 դասակ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *