ՀՀ ԶՈւ խաղաղապահները վերադարձել են Լիբանանից

Լիբանանից Հայաստան է վերադարձել ՄԱԿ-ի UNIFIL (The United Nations Interim Force in Lebanon) խաղաղապահ առաքելությանը մասնակից ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի հերթական զորախումբը: Այս մասին հայտնի է դարձել ՀՀ ՊՆ «Զինուժ» հաղորդաշարի հունիսի 10-ի թողարկումից:

Լիբանանից Հայաստան է վերադարձել հայաստանցի խաղաղապահների զորախումբը

Լիբանանից Հայաստան է վերադարձել հայաստանցի խաղաղապահների զորախումբը

Ավելի վաղ հայաստանցի խաղաղապահների մեկ այլ զորախումբ մեկնել էր Լիբանան՝ փոխարինելու Հայաստան վերադարձած ՀՀ ԶՈւ խաղապահներին:

ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերի զորախմբերը ռոտացիայի կարգով Իտալիայի զորախմբի կազմում վեց ամիս մասնակցում են ՄԱԿ-ի Շամա զինավանի անվտանգության պահպանմանը: Լիբանանում ծառայություն է իրականացնում ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումների 32 զինծառայող: Հայաստանն այս խաղաղապահ ծրագրին միացել է 2014-ի նոյեմբերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *