Իրանը նոր նավախումբ է ուղարկել միջազգային ջրերում հերթապահության

Հունիսի 11-ին Իրանի բանակի ռազմածովային ուժերի 47-րդ նավախումբը Բանդարաբաս նավահանգստից  ուղևորվել է միջազգային ջրերում հերթապահության։ Նավախմբում հերթապահում են «Ալբորզ» հրթիռային նավը և «Բուշեհր»  թիկունքային ապահովման նավը: Այս մասին հունիսի 12-ին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Նավախումբը հերթապահության է ուղարկվել միջազգային ջրերում բանակի ՌԾՈւ 46-րդ նավախմբի առաքելության ավարտից հետո։

Իրանական «Ալբորզ» ռազմանավը զորավարժության ժամանակ

Իրանական «Ալբորզ» ռազմանավը զորավարժության ժամանակ

Նախքան միջազգային ջրերում հերթապահության անցնելը 47-րդ նավախումբը կկայանի Օմանում։

Իրանական ռազմանավերը միջազգային ջրերում հերթապահում են 2008 թվականից։ Ծովահեններից իրանական քաղաքացիական և  առևտրային նավերը պաշտպանելու համար նրանք հիմնականում հսկողություն են իրականացնում Պարսից և Ադենի ծոցերում, Կարմիր ծովում։

Ապրիլին Իրանը միջազգային ջրերում հերթապահության էր ուղարկել «Լավան» ռազմանավից և «Սաբալան» թիկունքային ապահովման նավից բաղկացած Իրանի ՌԾՈւ 46-րդ նավատորմը։

Իսկ ավելի վաղ՝ 2016-ի հոկտեմբերին, Իրանի ՌԾՈւ 44-րդ  նավախմբին հաջողվել էր Ադենի ծովածոցում  հետ մղել իրանական 2 առևտրային նավերի վրա ծովահենների հարձակումները: Ծովահենների մեկ այլ հարձակում նավախումբը կանխել է  2017-ի փետրվարին, Բաբ էլ Մանդեբի նեղուցում։ Իրանի ՌԾՈւ 44-րդ  նավախմբի կազմում էր «Ալվանդ» ռազմանավից և «Բուշեհր» թիկունքային ապահովման նավը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *