Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը գումար է փոխանցել ևս երեք զինծառայողի ընտանիքի

Հունիսի 9-ին որոշվել է երկու զոհված և մեկ 1-ին խմբի զինհաշմանդամ զինծառայողի ընտանիքներին փոխանցել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամով» նախատեսված միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում տրամադրել ամսական 200 000 ՀՀ դրամ:Այս մասին հայտնում է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» կայքը:

Գումար է փոխանցվել ժամկետային զինծառայող, շարքային Գուրգեն Հարությունի Սարգսյանի, Մհեր Ֆելիքսի Արզումանյանի և ժամկետային զինծառայող, շարքային Կորյուն Կամոյի Կիրակոսյանի ընտանիքներին:

Գուրգեն Հարությունի Սարգսյանը նախկինում ստացած վիրավորումից մահացել էր մարտի 1-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում:

Մհեր Ֆելիքսի Արզումանյանը զոհվել էր ապրիլի 28-ին՝ ՊԲ հարավային ուղղությամբ հակառակորդի կրակոցից :

Կորյուն Կամոյի Կիրակոսյանը վիրավորվել էր հակառակորդի կրակոցից փետրվարի 8-ին՝ Մարտակերտի ուղղությամբ:

Նշենք, որ զոհված և 1-ին կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքները ստանում են նույն չափի գումար:

Մինչ այս հիմնադրամից փոխհատուցում է ստացել տասը զոհված զինծառայողի ընտանիք.

  • Անդրանիկ Սմբատի Մուսիկյան
  • Գոռ Համազասպի Գարեգինյան
  • Գեղամ Հենրիկի Մանուկյան
  • Կարեն Մարատի Ուլուբաբյան
  • Արայիկ Իգորի Սարգսյան
  • Արտակ Էդիկի Ռաֆաելյան
  • Նվեր Յուրիկի Բաբաջանյան
  • Նարեկ Հմայակի Հարութունյան
  • Գոռ Գևորգի Հովհաննիսյան
  • Գոռ Ֆրունզիկի Խուդինյան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *