ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Տավուշի ուղղությամբ

Հունիսի 7-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից հայ-ադրբեջանական սահմանի հերթական դիտարկումն է անցկացվել Հայաստանը Տավուշի մարզում: Սահմանային դիտարկման ընթացքում կրակոցներ չեն արձանագրվել: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Հայկական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Գենադի Պետրիկան և Մարտին Շուստերը:

ԵԱՀԿ դիտարկում Տավուշի ուղղությամբ, 6/7/2017

ԵԱՀԿ դիտարկում Տավուշի ուղղությամբ, 6/7/2017

Նշենք նաև, որ հունիսի 8-ի երեկոյան ադրբեջանական կողմը կրակել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ուղղությամբ: Այս մասին  PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասել է Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը: Համայնքապետը «Արմենպրեսին» հայտնել է, որ կրակոցները եղել են ՊԿ և ԴՇԿ գնդացիրներով: Գնդակոծության արդյունքում էական վնասներ չեն եղել:

«Այսօր» լրատվակայքի հետ զրույցում էլ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ավելացրել է, որ գնդակոծությունն ընդհատումներով տևել է մոտ երկու ժամ: Ընդ որում կրակոցներ են եղել ինչպես մարտական հենակետերի, այնպես էլ՝ գյուղի ուղղությամբ:

Դիտարկումից հետո Այգեպարի համայնքում կայացած բրիֆինգի ընթացքում ԵԱՀԿ պաշտոնյաներին է ներկայացվել հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը՝ ԵԱՀԿ ներկայացուցիչների ուշադությունը հրավիրելով հատկապես սահմանամերձ գյուղերի և ճանապարհների ուղղությամբ ադրբեջանական զինուժի արձակած կրակոցներին:

ԵԱՀԿ նախորդ դիտարկումը հայ-ադրբեջանական սահմանին անցկացվել է մայիսի 25-ին Արցախի Սեյսուլան բնակավայրի ուղղությամբ: Այդ անգամ նույնպես կրակոցներ չեն արձանագրվել:

2017 թվականի բոլոր դիտարկումների ժամանակագրությանն առաջարկում են ծանոթանալ ստորև:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *