Որոշ մանրամասներ ԱՄՆ և Սաուդյան Արաբիայի 110 մլրդ դոլար գործարքից

Հայտնի են դարձել զենքի արտահանման ԱՄՆ և Սաուդյան Արաբիայի միջև մայիսի 20-ին կնքված համաձայնագրի որոշ մանրամասներ, որտեղ նախանշվում են որոշ զինատեսակների արտահանման ծավալները և տեսակները:

Մայիսի 20-ին ԱՄՆ նախագահի՝ Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում ստորագրվել էր 110 մլրդ դոլար գնահատվող զենքի արտահանման խոշոր համաձայնագիր: Համաձայնագրի ստորագրումից հետո հայտնի էին դարձել միայն սպառազինության վաճառքի խմբերը և ուղղությունները՝ որոշ մանրամասներով:

Խմբերը բաժանվում էին հետևյալ ուղղությունների՝

  • Սահմանի անվտանգություն և հակաահաբեկչական պայքար
  • Ծովային և առափնյա անվտանգություն
  • Օդուժի արդիականացում
  • Հակաօդային և հակահրթիռային պաշտպանություն.
  • Կիբերանվտանգություն և կապ

Ենթադրվող մատակարարումների մասին ավելի մանրամասն տվյալներ է հաղորդում ամերիկյան մասնագիտացված Defense News լրատվակայքը: Ըստ աղբյուրի՝ մանրամասների մասին տեղեկացել են «Սպիտակ տնից վերցված փաստաթղթից», որոնք հաստատվել է նաև երկրորդ աղբյուրը:

Տվյալները բաժանել ենք ըստ խմբերի:

Օդուժ

  • 2 մլրդ դոլար՝ մարտական թեթև ինքնաթիռների ձեռքբերման համար,
  • 2 մլրդ դոլար՝  օդային մարտավարական հետախուզական համակարգերով հագեցած նոր ինքնաթիռների ձեռքբերման համար (Երկրների միջև նմանատիպ գործարք կնքվել է նաև 2009-ին. 350 մլն դալար),
  • 5,8 մլրդ դոլար՝ 2022-26 թթ. ընթացքում 3 միավոր լիցքավորղ KC-130J և 20 միավոր բեռնատար C-130J ինքնաթիռների ձեռքբերման համար,

    KC-130J լիցքավորող ինքնաթիռ

    KC-130J լիցքավորող ինքնաթիռ

  • 6,25 մլրդ դոլար՝ 8 տարի ժամկետով Սաուդյան Արաբիայի սպառազինությունում առկա F-15 ինքնաթիռների տեխնիկական սպասարկում, ևս 20 մլն դոլար F-15C/D ինքնաթիռների արդիականացման ծրագրի հետազոտության համար,
  • 4,46 մլրդ դոլար՝  շուրջ 104.000 միավոր օդ-մակերևույթ հրթիռների ձեռքբերման համար,
  • 2 մլրդ դոլար՝ 14 միավոր MH-60R Seahawk ուղղաթիռների ձեռքբերման համար,
  • 1,8 մլրդ դոլար՝ 30 միավոր Sikorsky UH-60 որոնողափրկարարական ուղղաթիռների ձեռքբերման համար,
  • 930 մլն դոլար՝ Սաուդյան Արաբիայի «Թաքինա» ընկերության հետ համատեղ 150 միավոր  S-70 Black Hawk բազմանպատակային ուղղաթիռների հավաքման համար (Այս ծրագրի մասին պայմանավորվածություն կար դեռ ավելի վաղ):

Հակաօդային և հակահրթիռային պաշտպանություն

  • 13,5 մլրդ դոլար՝ 2023-26 թթ. ընթացքում THAAD հակահրթիռային համակարգի 7 մարտկոց ձեռքբերման համար (Այս համակարգերի մատակարարման մասին նշված էր նաև ավելի վաղ հրապարակված տեղեկություններում),
  • 6,65 մլրդ դոլար՝ 2018-27 թթ. ընթացքում Սաուդյան Արաբիայի սպառազինությունում առկա Patriot ՀՕՊ համակարգերի արդիականացման համար:

Ցամաքային տեխնիկա

  • 2,35 մլրդ դոլար. Սաուդյան Արաբիայի սպառազինությունում առկա 400 միավոր Bradley զրահամեքենաների արդիականացման համար.

    M2 Bradley զրահամեքենան

  • 1,35 մլրդ դոլար. նոր Bradley զրահամեքենաների ձեռքբերման համար.
  • 1,5 մլրդ դոլար. 2019-22 թթ. ընթացքում 180 միավոր հաուբիցի ձեռքբերման համար

Կիբերանվտանգություն և կապ

  • 18 մլրդ դոլար՝ C4I* համակարգերի համար,
  • 800 մլն դոլար՝ 2 միավոր հետախուզական Remote Sensing Satellites արբանյակների համար,
  • 4 մլրդ դոլար՝ 2 միավոր վաղ նախազգուշացման արբանյակային համակարգի համար,
  • 40 մլն դոլար՝ SATCOM Definitization արբանյակային կապի հետազոտության համար,

*C4I զորքի կառավարման, վերահսկողության, հաղորդակցման, հետախուզության համակարգ։

Նավատորմ

  • 6 մլրդ դոլար՝ ամերիկյան Lockheed Martin ընկերության 4 միավոր ֆրեգատի ձեռքբերման համար: Նշենք, որ Սաուդյան Արաբիան ֆրեգատներ ձեռք բերելու համար բանակցում է նաև Թուրքիայի հետ:

Նշված սպառազինությունը, քանակը, ինչպես նաև մատակարարման ժամկետները դեռ նախնական են և լրացուցիչ բանակցությունների առարկա: Բանակցություններից հետո դեռ դրանք պետք է արժանանան ԱՄՆ Կոնգրեսի հավանությանը:

Բացի նշված սպառազինությունից, հունիսի 5-ին հայտնի էր դարձել նաև 2 այլ, արդեն լրիվ համաձայնեցված ծրագի մասին: Ծրագրերից մեկով նախատեսվում է Սաուդյան Արաբիային վաճառել շուրջ 662 մլն ԱՄՆ դոլարի AN/TPQ-53(V) ռադարային համակարգերի և հավելյալ սպառազինության: Մյուս ծրագրիր վերբերում է ԱՄՆ կողմից Սաուդյան Արաբիայի ԶՈւ անձնակազմի վերապատրաստմանը: Այն գնահատվում է 750 մլն դոլար: Նշված երկու ծրագրերն էլ դեռ պետք է արժանանան ԱՄՆ Կոնգրեսի հավանությանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *