Եվրամիությունը ստեղծում է ընդհանուր հրամանատարական կենտրոն

Հունիսի 8-ին Եվրամիությունը հարթել է վերջին խոչընդոտները արտասահմանյան պետություններում գործողությունների համակարգման համար ընդհանուր ռազմական հրամանատարական կենտրոնի ստեղծման համար: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Մալիում ԵՄ խաղաղապահ ուժերի և Մալիի բանակի զինծառայողներ

Մալիում ԵՄ խաղաղապահ ուժերի և Մալիի բանակի զինծառայողներ

Մինչ այս համաձայնագրի իրականացմանը դեմ էր արտահայտվում Մեծ Բրիտանիան՝ նշելով, որ դա կթուլացնի ՆԱՏՕ-ի հետ կապը: Բրիտանական թագավորությունը ներկայում անցնում է ԵՄ-ից դուրս գալու գործընթացը, սակայն մինչև այդ գործընթացի ավարտը՝ 2019թ., դեռևս համարվում է ԵՄ անդամ:

Նոր հրամանատարական կենտրոնը ստեղծվում է մասնավորապես Սոմալիում, Մալիում և Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում ԵՄ ուսումնական և մարզումային ծրագրերի համակարգման և ղեկավարման համար: ԵՄ ուժերը նշված երկրներում մարզում են կառավարական բանակի զինծառայողներին:

Համաձայնագիրը մշակել են Ֆրանիսան և Գերմանիան: Հրամանատարական կենտրոնը լինելու է Բրյուսելում: Կենտրոնի գործունեության համար Եվրամիությունը տարեկան կհատկացնի 1,68 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք գումար (1,5 միլիարդ եվրո):

Մալիում արդեն ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահական առաքելության ներգրավված են նաև ՀՀ ԶՈւ մեկ զինծառայող և մեկ դիտորդ: Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում խաղաղապահական առաքելությանը ներգրավված են Վրաստանի ԶՈւ ստորաբաժանումները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *