[Թարմացված] Ադրբեջանական զինուժի կորուստները 2017-ի մայիսին. Razm.info

Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. մայիսին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 4 դեպք, որից մարտական կորուստ է միայն մեկը:

Դեպքերից ոչ մեկի մասին Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները չեն հայտնել:

Չորս կորուստներից մեկը եղել է մարտական պայմաններում, զինծառայողներից ևս մեկը մահացել է ավտովթարի հետևանքով, իսկ մյուս 2-ը սպանվել են որպես լրտես ՝ առանց դատավարության (տես «Լրտեսների գործը»):

Կորուստներ

Մայիսի 7-ին ավտովթարի հետևանքով մահացել է Ադրբեջանի ԶՈւ գնդապետ, Նախիջևանի զորամասերից մեկի շարային մասի պետ Էմինով Միրնեմեթ Միրհասան օղլուն (Eminov Mirnemət Mirhəsən oğlu):

 Մայիսի 9-ին ամենայն հավանականությամբ առաջնագծում սպանվել է Ադրբեջանի բանակի սպա, առնվազն կապիտանի կոչում ունեցող Քազիմով Սուլեյման Սեյիդաղա օղլուն (Kazimov Süleyman Seyidağa oğlu):

[Թարմացում] 2018թ. հայտնի է դարձել, որ Քազիմով Սուլեյման Սեյիդաղա օղլուն իրականում սպանվել է հայտնի «Լրտեսների գործի» շրջանակներում՝ արտադատարանական մահապատիժներից։ Այսինքն համարվում է ոչ մարտական կորուստ։ [Թարմացում]

Մայիսի 20-ին հայտնի է դարձել, որ  թաղել են հայկական կողմի օգտին լրտեսելու կասկածանքով ձերբակալված, Նախիջևանի Օրդուբադի շրջանի Դարքենդ գյուղի բնակիչ, զինծառայող (լեյտենանտ), 1993թ ծնված Հեյդարով Թեմկին Նիզամի օղլուին (Heydərov Təmkin Nizami oğlu)։

Մայիսի 26-ին գաղտնի կերպով թաղել են կրկին հայկական կողմի օգտին լրտեսելու կասկածանքով ձերբակալված, Ուջարը շրջանի Շահլըգ գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող Միրզալիև Էլչին Գուլու օղլուին (Mirzəliyev Elçin Qulu oğlu):

Ընդհանուր առմամբ՝ 2017 -ին բաց աղբյուրներից հայտնի է դարձել հունվարի 1-ից մայիսի 31-ը Ադրբեջանի բանակի 29 զինծառայողի մահվան մասին։

Ամիս Մարտական Ոչ մարտ. Վիրավոր
Հունվար 1 3*
Փետրվար 9 1
Մարտ 3 2 2
Ապրիլ 1 5** 1
Մայիս 0 4
Ընդհանուր 15 14 3

* Նշված 3-ից բացի, հայտնի է ևս մեկ սպանվածի մասին, ում դեպքում զինծառայող լինելու մասին տվյալներն առայժմ չեն հաստատվել:

** Ապրիլ ամսին կա անհայտ հանգամանքներում մահացած մեկ զինծառայող, որին ներառել ենք ոչ մարտական կորուստների ցանկում:

Հայկական զինուժի կորուստները՝ այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *