Թուրք-քրդական բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ զինծառայող

Հունիսի 7 -ին Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Դարգեչիթ գավառում Թուրքիայի ուժայինների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Նուսայբին քաղաքը թուրքական ուժայինների ռազմական գործողությունների հետևանքով. 27.03.2016թ.

Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Նուսայբին քաղաքը թուրքական ուժայինների ռազմական գործողությունների հետևանքով. 27.03.2016թ.

Նույն օրը Թուրքիայի կենտրոնական Թունջելի նահանգում Թուրքիայի ուժայինների պայթուցիկ սարքերի և ականների հայտնաբերման աշխատանքների ընթացքում պայթյուն է եղել, վիրավորվել է 2 ուժային: Հայտնում է «Հյուրիեթ» պարբերականը:

Նշենք, որ հունիսի 7 -ին ևս մեկ թուրք զինծառայող է սպանվել Թուրքիայի Վան նահանգում: Իսկ հունիսի 6-ին Թուրքիայի զինուժը քուրդ զինյալների հետ բախումներում կորցրել է ևս մեկ զինծառայող: Այսինքն վերջին երկու օրում սա թուրքական բանակի արդեն 3-րդ կորուստն է:

Թուրքիայի ուժայինների և քուրդ զինյալների բախումները, որոնք սկսել են դեռևս 2015-ի ամռանից, շարունակվում են մինչև այժմ՝ պարբերաբար դադարելով և կրկին ինտենսիվանալով: Դրա հետևանքով ավելացել են նաև կողմերի կորուստները: Թուրքական աղբյուրների տվյալներով՝ միայն մայիս ամսվա ընթացքում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 13 զինծառայող:

Արդեն 2 տարի շարունակվող բախումների հետևանքով Թուրքիայի արևելքում և հարավ-արևելքում մի շարք բնակավայրեր ավերակների են վերածվել, բացի այդ, տարբեր տվյալններով՝ 350-500 մարդ տեղահանվել են Թուրքիայի այլ նահանգներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *