ՀՀ ԶՈւ վարժանքներին խաղարկվել է մխրճված հակառակորդի ոչնչացումը և առաջնագծի վերականգնումը

ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի զորավարժության ժամանակ ուժեղացված գումարտակը բերվել է մարտական պատրաստականության լրիվ աստիճանի և, ընթացքից անցնելով հարձակման՝ «ջախջախել է» հայկական տարածք մխրճված պայմանական հակառակորդին և վերականգնել առաջնագիծը։

Այս մասին հայտնի է դարձել ՀՀ ՊՆ «Զինուժ» հաղորդաշարի հունիսի 3-ի թողարկումից:

5-րդ բանակային կորպուսում հրետանու ներգրավվմամբ զորավարժության ընթացքում վերականգնվել է առաջնագիծը

ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսում հրետանու ներգրավվմամբ զորավարժության ընթացքում վերականգնվել է առաջնագիծը

Նախքան բուն վարժանքները յուրաքանչյուր ստորաբաժանում բացազատել է իր ուսումնական կետն ու ներկայացրել այն հնարավորությունները, որոնք առաջնագծում օգնելու են հաջողության հասնել:

Այնուհետև հրետանին մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական ցուցադրական վարժանքներ է արել: Տանկերը, հետևակի մարտական մեքենաները ու մարտը վարող ստորաբաժանումները, ոչնչացնելով բոլոր թիրախները, առաջ են ընթացել ու պատժել հակառակորդին:

Զորավարժության ընթացքին հետևել է բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը:

Ավելի վաղ նմանատիպ մտահաղացմամբ զորավարժություն էր անցկացվել ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսում: Վարժանքների սցենարով՝ հակառակորդի առաջավոր խմբերը հատել էին սահմանագիծը՝ իրենց օդային դեսանտի նստեցումն ապահովելու նպատակով:

Հայկական զինուժի գումարտակի անձնակազմը, ընթացքից անցնելով հարձակման, նախանշված ժամանակում «ոչնչացրել էր» պայմանական հակառակորդի ուժերը՝ կատարելով առաջադրված մարտական խնդիրները:

One response to “ՀՀ ԶՈւ վարժանքներին խաղարկվել է մխրճված հակառակորդի ոչնչացումը և առաջնագծի վերականգնումը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *