Թուրքիայում հայտարարել են ծովային հարթակից ուղղահայաց թռիչքի ԱԹՍ-ի նախագծման մրցույթ

Հունիսի 6-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը հայտարարել է նավերի վրա տեղադրելու համար ուղղահայաց թռիչքի անօդաչու թռչող սարքերի նախագծման մրցույթ: Մրցույթի վերջնաժամկետ սահմանվել է 2017 թ. հուլիսի 7-ը: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Թուրքիայի ՊԱԳՎ կայքում:

Ամերիկյան արտադրության Bell «Eagle Eye» կոնվերտոպլան ԱԹՍ

Ամերիկյան արտադրության Bell «Eagle Eye» կոնվերտոպլան ԱԹՍ

ԱԹՍ-ի համար անհրաժեշտ մարտավատեխնիկական բնութագրերը չեն հրապարակվում: Մանրամասները կարող են պարզ լինել մրթույցի ավարտից հետո, երբ կհայտարարվի հաղթող ընկերությունը:

Թուրքիայում անօդաչուների արտադրությամբ լայնորեն զբաղվում են մի շարք ընկերությունների, որոնցից խոշորների ցանկում կարելի է նշել՝

  • «Քալե և Բայքար»,
  • «Թուրքական ավիաշինական ընկերություն» (TAI),
  • «Վեստել»

Սակայն բոլոր ընկերությունները մինչ օրս արտադրել են միայն ցամաքային հարթակներից թռիչք և վայրէջք իրականացնող, կատապուլտի միջոցով արձակվող ԱԹՍ-են:

Մասնավորապես առաջին ընկերությունն արտադրում է «Բայրաքթար» հետախուզական և հարվածային ԱԹՍ-են, որոնք առկա են Թուրքիայի ԶՈւ սպառազինությունում:

Թուրքական արտադրության «Բայրաքթար» հետախուզական ԱԹՍ

Թուրքական արտադրության «Բայրաքթար» հետախուզական ԱԹՍ

TAI-ն արտադրում է «Անքա» խոշոր հետախուզական և հարվածային ԱԹՍ-ներ, որոնք ևս հալարել են Թուրքիայի ԶՈւ սպառազինությունը: Այս ԱԹՍ-ի մարտավարատեխնիկական բնութագրերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

«Վեստել» ընկերության արտադրած ԱԹՍ-ներից իր մարտավատեխնիկական բնութագրերով լավագույնը «Քարայել» հետախուզական ԱԹՍ-ն է:

Բացի նշվածներից կան նաև փոքր չափերի հետախուզական ԱԹՍ-ներ, նախագծվել են մահապարտ ԱԹՍ-ներ: Սակայն երկակի նշանակության ԱԹՍ-ների նախագծման մասին առաջին անգամ է հայտարարվում: Թուրքիան ռազմածովային ուժեր ունի Սև ծովի, Մարմարա, Էգեյան ծովերի տարածքներում, Միջերկրական ծովում: Ըստ այդմ՝ նշված ԱԹՍ-ները կարող են կիրառվել հենց նշված շրջաններում:

Որպես օրինակ նշենք, որ դրանք կարող են կիրառվել նաև Ուկրաինայի, Ռուսաստանի ծովափնյա ենթակառուցվածքների, ՌԴ նավատորմի տեղաշարժի հետախուզման նպատակներով:

Թուրքական ԹԱԻ ընկերության րտադրության «Անքա» հարվածային ԱԹՍ

Թուրքական ԹԱԻ ընկերության րտադրության «Անքա» հարվածային ԱԹՍ

Թուրքական արտադրության «Քարայել» հարվածային ԱԹՍ

Թուրքական արտադրության «Քարայել» հարվածային ԱԹՍ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *