Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Սիրիա

Հունիսի 7-ին Սիրիա է առաքվել հակամարտությունից տուժած բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը: Այն ներառում է շուրջ 18 տոննա առաջին անհրաժեշտության պարագաներ՝ հիմնականում սննդամթերք: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Մակագրված է «Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից` Սիրիայի եղբայրական ժողովրդին»

Մակագրված է «Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից` Սիրիայի եղբայրական ժողովրդին»

Օգնությունն ուղղարկվել է ՀՀ Նախագահի հանձնարարությամբ՝ ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:

Մարդասիրական օգնությունն ուղեկցելու և տեղում բաշխման գործընթացը կազմակերպելու նպատակով Սիրիա են մեկնել ՀՀ պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչները:

Ավելի վաղ՝ 2016 թվականի հոկտեմբերի 6-ի նիստի ընթացքում ՀՀ կառավարությունը որոշել էր 46 մլն 33 հազար ՀՀ դրամ հատկացնել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ Սիրիայի բնակիչներին հումանիտար օգնություն ուղարկելու նպատակով։

Իսկ 2016-ի հոկտեմբերի 4-ին և 5-ին Հայաստանից Սիրիա էին ուղևորվել հումանիտար օգնությամբ բեռնված երկու ինքնաթիռ: Օգնությունը բաժանվել էր ոչ միայն Հալեպի հայերին, այլև տեղի բնակչությանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *