Թուրք-քրդական բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող

Հունիսի 6-ին Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Չուքուրջա գավառոււմ «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները նռանականետով կրակել են Թուրքիայի ուժայինների մեքենայի ուղղությամբ, սպանվել է 1 զինծառայող, ևս 6-ը վիրավորվել է: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրք-քրդական բախումներ Հաքքարի նահանգի Յուկսեկովա գավառում. արխիվ

Թուրք-քրդական բախումներ Հաքքարի նահանգի Յուկսեկովա գավառում. արխիվ

Վիրավորված զինծառայողները տեղափոխվել են Հաքքարիի նահանգային հիվանդանոց: Թուրքիայի ուժայինները Չուքուրջա գավառում քրդական կառույցի զինյալների դեմ գործողություններ են սկսել, որին աջակցում է նաև օդուժը:

Թուրք-քրդական բախումները 2017-ի գարնանից սկսած կրկին ինտենսիվացել են: «Անադոլու» գործակալություան տվյալներով՝ միայն մայիս ամսվա ընթացքում PKK զինյալների դեմ Թուրքիայի ուժայինների գործողություններում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 13 զինծառայող, ևս 46 ուժային վիրավորվել է:

Սակայն հնարավոր է, որ թուրքական կողմի հրապարակումներն իրենց կորուստներն ավելի քիչ են ներկայացնում, քան իրականում կա: Դրան զուգահեռ, թուրքական կողմը հայտնում է նաև քրդական կառույցի կորուստների մասին, սակայն այդ թվերն էլ շատ հաճախ միտումնավոր ուռճացված են լինում կամ բացի զինյալներից, ընդգրկում են նաև խաղաղ քաղաքացիականներին:

Թուրքիայի ուժայինների և քրդական կառույցի բախումները երկրի արևելքում և հարավ-արևելքում վերսկսվել են դեևս 2015-ի ամռանից: Բախումների հետևանքով մի շարք բնակավայրեր են ավերվել, 350-500 հազար մարդ ստիպված է եղել տեղահանվել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *