Հրաձգություն Իրանի խորհրդարանում և Խոմեյնիի դամբարանում. թարմացվող

Այսօր՝ հունիսի 7-ի առավոտյան, Իրանի մայրաքաղաքում զինված անձինք երկու հարձակում են գործել: Զինյալներից 4-ը ներխուժել են խորհրդարան ու կրակ են բացել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:

«Կալաշնիկովի ավտոմատով» զինված ևս 3-4 անձ հրաձգություն է իրականացրել Թեհրանում գտնվող Խոմեյնիի դամբարանում: Փամփուշտների վերջանալուց հետո զինյալներից մեկը պայթեցրել է իրեն: Այստեղ նույնպես եղել են վիրավորներ, որոնց թիվը դեռ հստակեցվում է:


Իրանի խորհրդարանի պատգամավորները և աշխատակիցները դուրս են բերվել խորհրդարանի շենքից։ Մինչ այդ մահապարտ ահաբեկիչներից մեկն իրեն պայթեցրել էր շենքի 4-րդ հարկում:

Իսլամական պետությունը ստանձնեց Իրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը:

Posted by Sargis Grigoryan on Wednesday, June 7, 2017

Իրանի խորհրդարանում ահաբեկիչներից մեկը պայթեցրել է ինքն իրեն, հայտնում է «ԻՍՆԱ» գործակալությունը: Ընդհանուր առմամբ՝
Իրանի խորհրդարանում և Իմամ Խոմեյնու դամբարանում հրաձգության հետևանքով վիրավորվել է 35 մարդ, հայտնում է «ԻԼՆԱ» գործակալությունը:

ԻՀՊԿ-ն Իմամ Խոմեյնու դամբարանում ձերբակալել է 2 ահաբեկչի, մեկ անվտանգության աշխատակից զոհվել է գործողության ժամանակ: Հայտնում է «Թասնիմ» գործակալությունը:


Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել է, որ հունիսի 7-ին մի քանի ահաբեկչական խումբ է մուտք գործել Իրան, որոնցից մեկը վնասազերծվել է նախքան ահաբեկչական որևէ գործողություն կատարելը։

ԻԻՀ-ում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով, ցավոք զոհերի թիվը, ըստ իրանական որոշ լրատվամիջոցների, արդեն հասել է 4 հոգու։#ՄերհարևանԻրանը

Posted by Artyom Tonoyan on Wednesday, June 7, 2017


Իրանի իշխանական լրատվամիջոցները հարձակումները որակում են որպես ահաբեկչություն: Ընդհանուր առմամբ ահաբեկիչներից երեքը սպանվել է, մեկը ձերբակալվել է:

Իրանի խորհրդարանի և Խոմեյնիի դամբարանի դիրքը Թեհրանում

Իրանի խորհրդարանի և Խոմեյնիի դամբարանի դիրքը Թեհրանում

Իրանի խորհրդարանի վրա հարձակման հետևանքով սպանված մարդկանց թիվը հասել է յոթի (պաշտոնական աղբյուրները չեն հաստատել տեղեկությունը): Զինյալները դեռ խորհրդարանի շենքում են: Փոխանցում է «Թասնիմ» գործակալությունը:

Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն Իմամ Խոմեյնու դամբարանում. լուսանկարը «Թասնիմ» գործակալության

Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն Իմամ Խոմեյնու դամբարանում. լուսանկարը «Թասնիմ» գործակալության

Մեզ հետ զրույցում իրանագետ Արտյոմ Տոնոյանը նշեց, որ խորհրդարանում հրաձգություն իրականացրած զինյալներից մեկը ձերբակալվել է, մյուս երեքին առայժմ չի հաջողվել ձերբակալել: Պաշտոնական աղբյուրները նշում են, որ հարձակումների հետևանքով սպանվել է մեկ մարդ, վիրավորվել՝ ևս ութը: Տոնոյանի խոսքով՝ իրանական աղբյուրները հարձակումներին «ահաբեկչություն» որակում դեռ չեն տալիս, և որևէ կազմակերպություն իր վրա չի վերցրել հարձակումների պատասխանատվությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *