ՊԲ զորավարժության սցենարով կասեցվել է պայմանական հակառակորդի հանկարծակի հարձակումը

ՊԲ գնդային մարտավարական զորավարժության ընթացքում գումարտակը և աջակցող ստորաբաժանումները, հակառակորդին հասցնելով առավելագույն կորուստներ, կատարել են զորաշարժ, զբաղեցրել ավելի նպաստավոր դիրքեր և կասեցրել են հակառակորդի առաջխաղացումը՝ հետ շպրտելով նրան և վերականգնելով առաջնագիծը: 

Այս մասին հայտնել է  զորավարժությանը ներգրավված գումարտակի հրամանատարը, փոխանցում է ՊԲ «Գոյամարտ» հաղորդաշարը: Գումարտակին աջակցել են հրետանային և զրահատանկային ուժեր:

Զորավարժության ընթացքում հաշվի են առնվել ինչպես ապրիլյան պատերազմի օրերին տեղի ունեցած մարտական գործողությունների առանձնահատկությունները, այնպես էլ հակառակորդի հավանական գործողությունների բնույթը:

Հունիսի 2-ին անցկացվել է մարտական հրաձգության փուլը, որին հետևել է նաև ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:

Զորամասին օգնության հասած միավորման հրետանային ստորաբաժանումների փոխգործակցությամբ թշնամու կրակակետերի խոցման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ իրականացնելուց հետո, ստորաբաժանումները պաշտպանությունից անցել են հակագրոհի և վերականգնել առաջնագիծը: Այդ ընթացքում նաև կազմակերպվել են տարհանման աշխատանքներ:

Զորավարժությանը ներգարվված են եղել նաև «ՍԱՈՒ-57Մ» ինքնագնաց հրետանային կայանքները, որոնք ստեղծվել են Հայաստանում՝ ՄՏԼԲ զրահապատ քարշակի վրա արդիականացված Ս-60 զենիթային հրանոթի տեղադրմամբ

Զորավարժությանը ներգարվված են եղել նաև «ՍԱՈՒ-57Մ» ինքնագնաց հրետանային կայանքները, որոնք ստեղծվել են Հայաստանում՝ ՄՏԼԲ զրահապատ քարշակի վրա արդիականացված Ս-60 զենիթային հրանոթի տեղադրմամբ

Միաժամանակ հակառակորդի հետագա առաջխաղացումը կասեցնելու և մտադրությունները ձախողելու նպատակով մարտի մեջ են մտցվել զրահատանկային ուժերը և պայմանական մարտադաշտում կատարել իրենց առջև դրված խնդիրը: Նահանջող հակառակորդին վերջնականապես ջախջախելու նպատակով գործի են դրվել բոլոր ուժերն ու միջոցները:

Զորամիավորան հրամանատարի տեղակալի փոխանցմամբ՝ զորավարժության հիմնական նպատակներն էին.

  • կատարելագործել հրամանատարական կազմի՝ տարբեր մարտական գործողությունների ժամանակ և հատկապես հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում որոշումներ ընդունելու ունակությունները,
  • կատարելագործել մարտական պատրաստականության պլանների համաձայն զորքերի մշտական տեղակայման վայրերն արագ թողնելու և նպաստավոր բնագծերում պաշտպանության անցնելու հմտությունները:

Զորավարժարժությանը անմիջականորեն ներգրավված ստորաբաժանումների հրամանատրաներն ու ծառայությունների պետերը պայմանական մարտերի վարման, ուժերի վերախմբավորման, զորքերի նստեցման շրջանների զբաղեցման և կրակային խոցման վերաբերյալ իրենց որոշումները սահմանված կարգի համաձայն զեկուցել են զորամիավորման հրամանատար, գնդապետ Ջալալ Հարությունյանին:

Նա իր հերթին զեկույցների զեկույցների ընթացքում նկատված թերություններն ու բացթողումները շտկելու համար անհրաժեշտ ցուցումներ է տվել մխրճված հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու և հետ մղելու, առաջնագիծը վերականգնելու և նահանջող հակառակորդին ջախջախելու համար:

Զորավարժությունների ավարտին տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն, որի ընթացում աչքի ընկած մի խումբ զինծառայողներ միավորման հրամանատարության կողմից արժանացել են շնորհակալագրերի, կրծքանշանների ու թանկարժեք նվերների:

Զորավարժությունն անցկացվել է մայիսի 29-ից հունիսի 2-ը, ներգրավվել են հարավային միավորումներից մեկը և ենթակա զորամասերը, զորավարժությունն ուղեկցվել է մարտական հրաձգությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *