Մենք ճիշտ չենք համարում պատմական Թալիշը թողնել և նոր Թալիշ կառուցել. Արցախի վարչապետ

Քաղպաշտպանության պլանի շրջանակներում բյուջեով անհրաժեշտ գումարները օգտագործվում են Արցախի Թալիշ գյուղում պաշտպանության աստիճանը բարձրացնելու ուդղությամբ: Ճիշտ չէ պատմական Թալիշը թողնել և նոր Թալիշ կառուցել։

Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում խոսել է Թալիշի վերակառուցման, ապաստարանների կառուցման անհրաժեշտության և քաղպաշտպանության մասին:

Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը հանդիպել է լրագրողների հետ

Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը հանդիպել է լրագրողների հետ

«Մենք ճիշտ չենք համարում պատմական Թալիշը թողնել և նոր Թալիշ կառուցել Ալաշանում»։

Ապրիլյան պատերազմից հետո գյուղի 500 բնակչից այսօր Արցախում է 300 թալիշեցի, որոնց մի մասը վերաբնակեցված է Ալաշանում:  Բուն Թալիշ գյուղում այս պահին կառավարության միջոցներով շինարարական աշխատանքներ են ընթանում:

«Այս պահին Թալիշի նախկին դպրոցը կամ սպայական զորավանը ուղղակի դիտարկվում են առաջնագծից, բայց այն տարածքում, որտեղ սկսվել է կառուցումը, փորձում ենք այդ ամեն ինչը հաշվի առնել»:

Մինչ այդ Թալիշի գյուղապետը հայտնել էր, որ Թալիշում նոր կառուցվող բոլոր անհատական տները և ընդհանուր օգտագործման բոլոր կառույցները ունենալու են իրենց ապաստանները նկուղային հարկում։ Այս թեմայով վարչապետը բերեց Իսրայելի օրինակը.

«Իսրայելի օրինակը վերցնենք. երբ սկսում են հրթիռակոծել, ի՞նչ են անում …մտնում են համապատասխան ապաստարաններ, ավարտվում է վտանգը և շարունակում են իրենց կյանքը … Սա  է ճակատագիրը և մենք պետք է հասկանանք, որ հաճախակի նման պրովակացիաներ [հնարավոր են] ոչ միայն Թալիշում, Մարտունիում, Մարտակերտում, այլ նաև Ստեփանակերտում», — հայտնել է Արայաիկ Հարությունյանը:

Նա նշեց, որ իրենք բավարար աշխատանք կատարել են և շարունակում են կատարել: Փորձում են քաղպաշտպանության շրջանակներում բավարար աշխատանք կատարել՝ առանձնատների համար՝ առանձին, բազմահարկ շենքերի համար այլ սկզբունք են կիրառում:

«Ամեն ինչ պետք է հաշվի առնել: Այնպես չէ, որ անպայման կենտրոնացված ապաստարաններ կառուցելը արդարացված է։ Դրա համար քաղպաշտպանությունն ունի իր պլանը և պլլանի շրջանակներում մենք աշխատում ենք և բյուջեով էլ անհրաժեշտ գումարները օգտագործում ենք պաշտպանությաան աստիճանը բարձրացնելու առումով»։

Թալիշում տիրող իրավիճակի և Ալաշան համայնքում բնակվող թալիշեցիների մասին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *