Իրաքը ամրացնում է Սաուդյան Արաբիայի հետ սահմանը

Հունիսի 6-ին Իրաքի իշխանությունները կառավարական բանակի կողմից ԻՊ դեմ կռվող և հիմնականում շիաներից, եզդիներից և քրիստոնյաներից կազմված Հաշդ ալ-Շաաբի («Ժողովրդական զորահավաքի ուժեր») ջոկատներ և ռազմական տեխնիկան տեղափոխել  են Սաուդյան Արաբիայի հետ սահման:

Այս մասին հայտնի դարձել Twitter-ում տարածված տեսագրությունից: Այդ տեսագրությունը մասնավորապես տարածել է իրաքցի լրագրող Հայդար Սումերին՝ գրելով, որ Հաշդ ալ-Շաաբին գնում է ամրապնդելու Սաուդյան Արաբիայի հետ Իրաքի սահմանը:

Սա ըստ երևույթին կապված է Կատարի և արաբական մի շարք երկրների միջև ծավալված ճգնաժամի հետ: Իրաքը կառավարությունը իր աջակցությունն է հայտնել այդ ճգնաժամում Կատարին: Կատարին իր աջակցությունն է հայտնել նաև Իրանը: Տարաշրջանային պետություններից Թուրքիան կողմերին կոչ է արել ճգնաժամը լուծել բանակցությունների սեղանի շուրջ նստելով:

Հունիսի 5-ին Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը, Յեմենը, Բահրեյնը և մի քանի այլ երկրներ հայտարարել են, որ խզում են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ:

Արաբական մի շարք երկրներ խզել են իրենց դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ

Արաբական մի շարք երկրներ խզել են իրենց դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ. «Սպուտնիկի» ծաղրանկարը

Այս երկրները Կատարին մեղադրում են սուննի իսլամական ահաբեկչական խմբավորումներին և իրանական կառույցներին աջակցելու համար և իրենց քայլը հիմնավորում են դրանով: Բացի դիվանագիտական հարաբերությունների խզումից, այս երկրները կտրել են նաև ցամաքային, ջրային և օդային կապը Կատարի հետ: Հայտնում է ամերիկյան New York Times պարբերականի կայքը:

Սա կարող է վատ ազդեցության ունենալ Կատարի համար, քանի որ Կատարը Սաուդյան Արաբիայի հետ ունի միակ ցամաքային սահմանը և այդ երկրից ստանում է իր սննդամթերքի 40 տոկոսը:

Պարբերականը նշում է, որ արաբական երկրների միջև նոր լարվածության պատճառը  հնարավոր է՝ կապված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջերս Սաուդյան Արաբիա կատարած այցի հետ: Վերլուծաբանները նշում են, որ արաբական այդ երկրները ոգևորվել են այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի գլխավոր գործընկերն է ահաբեկչության դեմ պայքարում և որպես հակակշիռ է Իրանի ազդեցությանը տարածաշրջանում:

Միացյան Նահանգների նման քաղաքականությունը կարող է վատ ավարտ ունենալ հենց Նահանգների համար: Քանի որ, եթե վերջինս փորձի Պարսից ծոցի հակաիրանական տրամադրություն ունեցող երկրներին իր հովանու ներքո հավաքել և Իրանի դեմ կոալիցիա կազմել, հնարավոր է, որ լարվեն հարաբերությունները Կատարի հետ, որն էլ ԱՄՆ-ին իր աջակցությունն է ցույց տալիս՝ տրամադրելով ավիաբազա ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում:

Կատարը աշխարհի ամենահարուստ երկրներից մեկն է և այդ փաստը օգտագործում է աշխարհում միջնորդ երկրի դեր կատարելու համար: Կատարը հաճախ է իրեն որպես միջնորդ հայտարարում տարածաշրջանային հակամարտությունները կարգավորելու հարցում, բայց սա հաճախ տալիս է հակառակ արդյունքը, ինչպես այս դեպքում:

Այսպես, Կատարում է տեղակայված Միացյալ Նահանգների ավիաբազան, բայց վերջինս նաև լավ հարաբերություններ ունի Իրանի հետ: Կատարը աջակցում է Իրանի հետ կապ ունեցող Հութի ցեղերին Եմենի իշխանությունների դեմ մարտերում, սակայն միևնույն ժամանակ աջակցում է Իրանի դաշնակից Սիրիայի իշխանությունների դեմ կռվող զինյալներին:

Կատարի «Ալ Ուդեիդ» ավիաբազան

Կատարի «Ալ Ուդեիդ» ավիաբազան

Արաբական մի շարք երկրների և Կատարի հարաբերությունների միջև լարվածությունը մշտապես առկա է եղել վերջին մի քանի տարում: Կատարը աջակցում է «Մուսուլման եղբայրներ» խմբավորմանը, որի հովանավորությամբ մինչև 2013 թվականը Եգիպտոսում ղեկավարում էր նախկին նախագահ Մոհամմեդ Մուրսին: Եգիպտոսի ներկա իշխանություններն այս կառույցը համարում են ահաբեկչական:

Կատարը աջակցում է նաև ՀԱՄԱՍ շարժմանը, որը ղեկավարում է Գազայի հատվածը և համարվում է ՄԱԿ-ի կողմից Պաղեստինի ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչ ճանաչված «Պաղեստինի ազատության կազմակերպության» (ՊԱԿ) մրցակիցը:

Այսպիսով կարել է ընթադրել, որ այս նոր ճգնաժամը կապված չէ միայն Կատարի և արաբական մի շարք երկրների հետ, այլ իր մեջ այլ գործոններ և խաղացողներ է ընդգրկում՝ հանձին Իրան — Միացյալ Նահանգներ լարվածությունը և մերձավորարևելյան տարածաշրջանում տեղի ունեցող այլ գործընթացներն ու ճգնաժամերը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *