Չեռնոգորիան դարձել է ՆԱՏՕ-ի 29-րդ անդամ-պետությունը

Հունիսի 5-ին Չեռնոգորիայի արտգործնախարար Սերջան Դարմանովիչը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Թովմաս Շեննոնին է հանձնել ՆԱՏՕ-ին անդամակցության մասին փաստաթուղթը՝ այդպիսով դառնալով դաշինքի 29-րդ անդամ-պետությունը: Այս մասին հայտնում են  ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքում:

Մոնտենեգրոյի ԱԳ նախարարը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին է հանձնում ՆԱՏՕ-ին անդամակցելու փաստաթուղը

Մոնտենեգրոյի ԱԳ նախարարը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին է հանձնում ՆԱՏՕ-ին անդամակցելու փաստաթուղը

Փաստաթղթի հանձնման արարողությանը ներկա են գտնվել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Չեռնոգորիայի վարչապետ Դուշկոն Մարկովիչը:

Արարողության ժամանակ Ստոլտենբերգը հայտարարել է, որ Չեռնոգորիայի անադամակցությունը Դաշինքին կնպաստի համաշխարհային խաղաղությանը և անվտանգությանը:

«Այսօր Չեռնոգորիան նստել է ՆԱՏՕ-ի հետ մեկ սեղանի շուրջ, նստել է ինչպես հավասարը հավասարի հետ և նրա անկախությունը երաշխավորված է»:

Դեռևս 2016-ի մայիսին 19-ին ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտգործնախարարները ստորագրել են Դաշինքին Չեռնոգորիայի ասոցացման արձանագրությունը (Montenegro’s Accession Protocol): Այնուհետև այդ բոլոր երկրների խորհրդարանները վավերացրել են այդ արձանագրությունը, ինչից հետո Չեռնոգորիան փաստացիորեն կարողացել է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ:

ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի անդամակցությանը պատրաստելու գործընթացը սկսվել է դեռևս 2009 թվականից, երբ այդ երկրին  հրավիրեցին միանալ ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների պլանին (MAP- Membership Action Plan)։ Իսկ անդամակցության հարցը հաստատվել է 2015 թվականի դեկտեմբերին Բրյուսելում Դաշինքի անդամ պետությունների ԱԳ նախարարների մակարդակով հանդիպմանը։

Նշենք, որ մյուս կողմից Դաշինքին ցանկանում է անդամակցել նաև Վրաստանը: Սակայն առաջիկա 1-2 տարում անիրատեսական կլինի Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, չնայած չի բացառվում, որ ապագայում Վրաստանը ևս դառնա Դաշինքի անդամ:

Դեռևս 2016-ի Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ Վրաստանը մեծ հույսեր ուներ ստանալ ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների պլան կամ էլ անդամակցություն, սակայն Վրաստանի հույսերը չարդարացան այդ ժամանակ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *