Աբխազիայի ՌԴ ռազմաբազայում մեկնարկել է տանկիստների դաշտային հավաք

Աբխազիայում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ ռազմաբազայում մեկնարկել է ամառային ուսումնական փուլի առաջին դաշտային  հավաքը, որին ներգրավվել է շուրջ 100 տանկիստ, 30 միավոր զինտեխնիկա։

Այս մասին հունիսի 5-ին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։

Մեկ ամիս տևող վարժանքների ընթացքում զինծառայողները լուծելու են կրակային տարբեր խնդիրներ. մասնավորպես Տ-72Բ3 տանկերով խոցելու են շարժական և անշարժ թիրախներ,  «Կորդ» գնդացիրներով՝ օդային թիրախներ։ Մեխանիկ-վարորդները վարելու են տանկեր դժվարանցանելի տեղանքներում։

Ռուսաստանյան արտադրության Տ-90ՄՍ տանկ

Ռուսաստանյան արտադրության Տ-90ՄՍ տանկ

Դաշտային հավաքի ընթացքում շուրջ 20 ժամ իրականացվելու է տանկ վարելու պարապմունք, իսկ 20 ժամից ավելի՝ կրակային պատրաստության պարապմունք։ Յուրաքանչյուր երկրորդ պարապմունք անացկացվելու է գիշերային ժամերին։

Դաշտային հավաքի ավարտին տանկային ստորաբաժանումները կանցկացնեն զորավարժություն, որի շրջանակներում կմշակվի տարբեր տեսակի մարտերի պայմաններում համապատասխան գործողությունների պլան, ինչպես նաև տանկերով կխոցվի պայմանական հակառակորդի զրահատեխնիկան։

Հիշեցնենք, որ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի ուժերը տեղակայված են Ռուսաստանի կովկասյան տարածքներում և Ղրիմում: ՀՌՇ կազմի մեջ են մտնում նաև Հայաստանում, Հարավային Օսիայում և Աբխազիայում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազաները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *