Սիրիայում զինյալները խոցել են կառավարական զինուժի ՄիԳ-21 ինքնաթիռ

Երեկ՝ հունիսի 5-ին, սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից շուրջ 50-60 կմ հեռավորության վրա խոցվել է Սիրիայի կառավարական ուժերին պատկանող ՄիԳ-21 կործանիչ: Օդաչուն մահացել է, ամենայն հավանականությամբ, կատապուլտով կոշտ կամ սխալ վայրէջք կատարելու համար:

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ ցուցադրվում են կործանված ինքնաթիռի բեկորները:

Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը խոցել են «Ջեյշ Ուլսուդ ալ-Շարկիյա» ընդդիմադիր-զինյալ խմբավորման անդամները, ովքեր հայտնել են, որ կիրառել են ԱՄՆ-ից ստացած զենիթային հրանոթներ:

Սիրիան դեռևս պաշտոնապես չի մեկնաբանել միջադեպը: Սիրիայի կառավարական բանակը ներկայում լայնածավալ գործողություններ է իրականացնում արևելքում՝ Հալեպից հարավ-արևելք ընկած «Իսլամական պետության» վերահսկողության տակ գտնվող տարածքներում:

Սիրիայում կործանված ՄիԳ-21-ի բեկորները

Սիրիայում կործանված ՄիԳ-21-ի բեկորները

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *