ՌԴ ռազմական ոստիկանության գումարտակը Սիրիայից վերադարձել է Ինգուշեթիա

Հունիսի 5-ին խաղաղապահական առաքելությամբ Սիրիա մեկնած Ռուսաստանի ՊՆ ռազմական ոստիկանության գումարտակը Սիրիայից վերադարձել է Ինգուշեթիա: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Ինգուշեթիայի ղեկավարի մամուլի ծառայությանը:

Սիրիայում գործող ռուսաստանյան «Վագների» զինվորական մասնավոր խմբի անդամները

Սիրիայում գործող ռուսաստանյան «Վագների» զինվորական մասնավոր խմբի անդամները

Ռազմական ոստիկանության գումարտակը Սիրիա էր ուղարկվել 2017-ի փետրվարին: Այս ամիսների ընթացքում ռազմական ոստիկանության ծառայողների հիմնական խնդիրն է եղել Սիրիայում ՌԴ ԶՈւ ավիախմբի և Սիրիայում կռվող զինյալ խմբավորումների հաշտեցման կենտրոնի աշխատակիցների, շարժական հոսպիտալների անձնակազմերի անվտանգության ապահովումը:

Բացի այդ, ռազմական ոստիկանության ծառայողները զբաղվել են նաև ինժերական զորքերի կողմից ականազերծման աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված տարածքները շրջափակելով:

Նշենք, որ Ինգուշեթիան հիմնականում բնակեցված է մուսուլմաններով: Ընդ որում Ինգուշեթիան ահաբեկչական կենտրոններից մեկն է դարձել։ Այդ պատճառով Ինգուշեթիայում պարբերաբար հայտարարվում է հակաահաբեկչական ռեժիմ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *