Հակառակորդն ինքն էլ չի հասկանում՝ ինչ է ուզում․ դիրքապահ գումարտակի հրամանատար

Պաշտպանության բանակի ուղղություններից մեկի դիրքերի ուղղությամբ, ուր այցելել են Ռազմինֆոյի թղթակիցները, հակառակորդի վարքն անկանոն է, ինչպես կրակոցների, այնպես էլ գործողությունների դեպքում։ Այս դիրքերի ուղղությամբ վերջին ամիսներին կիրառում են հիմնականում հրաձգային զինատեսակներ՝ տարբեր տրամաչափի։

— Բայց ամեն ինչ վերահսկվում է, ամեն ինչ հսկողության տակ է։ Հարկ եղած դեպքում տալիս ենք պատասխան կրակ, — մեզ հետ զրույցում նշում է դիրքապահ գումարտակի հրամանատար Ալիկ Ղանդիլյանը։

Դիրքապահ գումարտակի հրամանատար, մայոր Ղանդիլյանը

Դիրքապահ գումարտակի հրամանատար, մայոր Ղանդիլյանը

Չնայած հակառակորդի ամենօրյա ակտիվությանը, սակայն, վերջին շրջանում՝ վերջին ամիսներին, ականանետային կրակոցներ չեն եղել, նշում է մայոր Ղանդիլյանը։

— Նրանց վարքն անկանոն է, երևի իրենք էլ չեն հասկանում իրենց գործողություններից, թե ինչ են իրենք ուզում։

Սակայն հրաձգային զինատեսակներից կրակոցներ ամեն օր լինում են։

Գումարտակի հրամանատարը ներկայացնում է նաև դիրքի տեսադիտարկող սարքերի հնարավարությունները։ Ըստ հրամանատարի՝ դրանցով կահավորված են բոլոր դիրքերը։

— Ամեն, բոլոր տեղերն էլ կան, բոլոր տեղերն էլ վերահսկվում են, — նշում է մայոր Ղանդիլյանը, սակայն հրաժարվում է մանրամասնել, թե կոնկրետ ինչ տեսակի սարքեր են դրանք՝ միայն նշելով․ «ամեն տեսակի»։

«Դիտարկվում է հակառակորդի կողմից»

«Դիտարկվում է հակառակորդի կողմից»

Եթե մենք կորցնենք Արցախը, կշրջենք Հայոց պատմության վերջին էջը․ Ավո

Եթե մենք կորցնենք Արցախը, կշրջենք Հայոց պատմության վերջին էջը․ Ավո

Դիրքը պահածների փառքի ուղին

Դիրքը պահածների փառքի ուղին

Դիրքապահ գումարտակի հրամանատարը նաև նշում է, որ ինչպես ապրիլյան մարտերից առաջ, այնպես էլ դրանից հետո դիրքապահներն ապահովված են անհրաժեշտ զինամթերքով։

— Զինամթերքի կանոնակարգ կա, կանոնակարգով զինվորների մոտ [զինամթերք] կա ու բավականաչափ կա, որ կարողանանք ցանկացած գործողություն կատարել։

Զինամթերքով ապահովվածության մասին հավաստում է նաև դիրքապահներից կրտսեր սերժանտ Մնացականյանը, որ 2016-ի հուլիսից է ծառայում դիրքերում։

— Իմ զենքի համար բավական է, — նշում է զինծառայողը՝ ՊԿ գնդացիրը գետնին հենած։ Դիրքապահը նաև նշում է, որ տեսադիտարկող սարքերը թույլ են տալիս տեսնել, նկատել ամեն ինչ։

 

 

Կրտսեր սերժանտ Մնացականյանը՝ գնդացիրը գետնին հենած

Կրտսեր սերժանտ Մնացականյանը՝ գնդացիրը գետնին հենած

Դիրքապահների ձեռնասունը

Դիրքապահների ձեռնասունը

Լրագրողները «բռնացրել են» շնորհալի դիրքապահներից մեկին

Լրագրողները «բռնացրել են» շնորհալի դիրքապահներից մեկին

— Նկարեք․ տեսնեմ զինվորներիս նկարներն ուղարկելու եք, թե չէ

— Նկարեք․ տեսնեմ զինվորներիս նկարներն ուղարկելու եք, թե չէ

2 responses to “Հակառակորդն ինքն էլ չի հասկանում՝ ինչ է ուզում․ դիրքապահ գումարտակի հրամանատար

Մեկնաբանել SAMSONՉեղարկել պատասխանը

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *