ՌԴ ՊՆ-ն քննարկել է Տու-160 ռմբակոծիչների արտադրության վերականգնումը

Հունիսի 2-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն ՌԴ ԶՈւ հրամկազմի հետ անցկացրել է սելեկտորային խորհրդակցություն: ՌԴ ՊՆ ղեկավարությունն ի թիվս այլ խնդիրների քննարկել է նաև Տու-160 մարտավարական ռմբակոծիչների արտադրության վերականգնման հարցը: Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Տու-160 ռազմավարական ռմբակոծիչ. ՌԴ ԶՈւ

Տու-160 ռազմավարական ռմբակոծիչ. ՌԴ ԶՈւ

Ներկայում ՌԴ ԶՈւ սպառազինությունում կա 16 միավոր Տու-160 մարտավարական ռմբակոծիչ: Ռմբակոծիչները սերիական արտադրության են դրվել ԽՍՀՄ-ում՝ 1984 թ.: Մինչև 1994 թ. արտադրվել է 35 միավոր, այնուհետև արտադրությունը դադարեցվել է:

Մարտավարական ռմբակոծիչների արտադրությունը վերականգնելու մասին կարգադրություն Շոյգուն տվել է դեռևս 2015թ.: Սակայն առայժմ հայտնի չէ, թե ռմբակոծիչների արտադրությունը վերականգնելու գործընթացը ինչ փուլում է:

Ավելացնենք, որ ավելի վաղ՝ 2017 թ. մայիսի 27-ին, ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ զինված ուժերի սպառազինությունում առկա 16 միավոր Տու-160 ռմբակոծիչները պետք է արդիականացվեն:

Ավելացնենք, որ Ռուսաստանը նշված ռմբակոծիչները կիրառել է նաև 2015 թ. Սիրիայում «Իսլամակն պետության» դիրքերին ավիահարվածներ հասցնելու նպատակով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *