Մոսուլում մնացել է 1000-ից քիչ ԻՊ ահաբեկիչ. Պենտագոն

Հունիսի 1-ին Մերձավոր Արևելքում ԱՄՆ գլխավորած կոալիցիայի խոսնակ, ԱՄՆ պաշտպանության նախարարության (Պենտագոն) գնդապետ Ռայան Դիլոնը հայտարարել է, որ Իրաքի Մոսուլ քաղաքի արևմուտքում մնացել է «Իսլամական պետության» 1000-ից քիչ ահաբեկիչ: Ամերիկացի գնդապետի հայտարարությունը նույն օրը փոխանցել է  Պենտագոնի մամուլի ծառայությունը:

Իրաքի կառավարական ուժերը Մոսուլ քաղաքում. (արխիվ)

Իրաքի կառավարական ուժերը Մոսուլ քաղաքում. (արխիվ)

2016 թ. հոկտեմբերից մինչ օրս Իրաքի կառավարական ուժերը տեղի քրդական ինքնավարության, հիմնականում շիա արաբներից, քրդերից և եզդիներից կազմված աշխարհազորայինների օգնությամբ ԻՊ-ից ազատագրել են երկրի մի շարք կարևոր հատվածներ, այդ թվում՝ Մոսուլ քաղաքի շուրջ 90 տոկոսը: Ներկայում ԻՊ-ն Իրաքում բավականին փոքր տարածք է վերահսկում:

Իրաքի կառավարական ուժերի օժանդակում են նաև ԱՄՆ գլխավորած կոալիցիան, ինչպես նաև Իրանը: Իրանը ակտիվ մասնակցություն ունի նաև Սիրիայում ընթացքող գործողություններում, որտեղ ևս կառավարական ուժերին է օժանդակում:

Ամերիկացի գնդապետնա նդրադարձել է նաև Սիրիայի քրդերի գործողություններին՝ նշելով, որ քրդերի գլխավորությամբ գործող ուժերն արդեն ընդհուպ մոտեցել են «ԻՊ մայրաքաղաք» Ռաքքային: Քրդական ուժերը Ռաքքայի հյուսիսից և արևելքից 3, իսկ արևմուտքից՝ շուրջ 10 կմ հեռավորության վրա են, ու շարունակում են առաջխաղացումը:

Քրդական ուժերը գրոհում են ԻՊ կենտրոն Ռաքքայի շրջակայքի բնակավայրերը

Քրդական ուժերը գրոհում են ԻՊ կենտրոն Ռաքքայի շրջակայքի բնակավայրերը. (արխիվ)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *