«Դուշանբե. հակաահաբեկչություն» զորավարժությանը կիրառվել են Իսկանդերներ

Հունիսի 1-ին ավարտվել է Տաջիկստանում անցկացվող «Դուշանբե. հակաահաբեկչություն 2017» զորավարժությունը։ Զորավարժության վերջին փուլում «Իսկանդեր-Մ»  օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներով ոչնչացվել են պայմանական ահաբեկիչների պահեստները։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։

Պայմանական ահաբեկիչներին հարվածներ են հասցվել նաև Տու-23Մ3 ռմբակոծիչներով և «Ուռագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով։

Մինչ այդ ահաբեիկչներին վնասազերծելու համատեղ գործողություն էին իրականացրել Ռուսաստանի ԶՈւ և Տաջիկստանի ԶՈւ հետախույզները։ Սցենարի համաձայն՝  հետախույզները հայտնաբերել են 350 ահաբեկիչներից կազմված խումբը, որը նպատակադրվել էր գրավել բնակավայր և փակել դաշնային նշանակության ճանապարհը։

Իրավապահ մարմինները փակել են բնակավայր տանող ճանապարհները։ Զինծառայողները Մի-8 ուղղաթիռներից թռուցիկներ են նետել և առաջարկել ահաբեկիչներին հանձնվել։ Առաջարկի չընդունվելուց  հետո հատուկջոկատայինների գրոհային խումբը սկսել է «ահաբեկիչների վնասազերծումը»։

Պայմանական ահաբեկիչների դիրքերին հարվածել են նաև Սու-25 գրոհիչներով։ Իսկ Մի-24 ուղղաթիռներով խոցվել է պայմանական ահաբեկիչների 3 մեքենա։

Գործողության վերջին փուլում հատուկջոկատայինները հետապնդել են նահանջող ահաբեկիչներին։ Իսկ արդյունքում պայմանական ահաբեկիչները վնասազերծվել են Մի-8 ուղղաթիռի հրթիռային հարվածներով։

«Դուշանբե հակաահաբեկչություն 2017» զորավարժությունը ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի կազմակերպած առաջին զորավարժությունն է: Զորավարժության ակտիվ փուլը մեկնարկել էր մայիսի 30-ին։

«Դուշանբե. հակաահաբեկչություն 2017» զորավարժություն

«Դուշանբե. հակաահաբեկչություն 2017» զորավարժություն

«Դուշանբե. հակաահաբեկչություն» զորավարժությանը Մի-8 ուղղաթիռներից թռուցիկներ են նետում պայմանական ահաբեկիչներին

«Դուշանբե. հակաահաբեկչություն» զորավարժությանը Մի-8 ուղղաթիռներից թռուցիկներ են նետում պայմանական ահաբեկիչներին

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *