Այսօր՝ հունիսի 1-ին, Հայաստանի կառավարության ընդունած որոշումներից մեկով երկարացվել է «Հայկ Մեկ» ընկերության՝ զենք արտադրելու թույլտվության արտոնագիրը: Սրանով ընկերությանը թույլատրվելու է ևս 5 տարի ռազմամթերք արտադրել:
Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ընկերությունը 2012 թվականից այսօր կատարել է զենքի արտադրության 0,5 մլրդ դրամի պետական պատվերով նախատեսված պայմանագրային աշխատանքներ:
2012թ. |
45 973 480 |
2013թ. |
98 000 000 |
2014թ. |
81 420 000 |
2015թ. |
130 695 000 |
2016թ. |
147 534 000 |
Ընդհանուր |
503 622 480 |
Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ հաշվի առնելով վերը նշվածը՝ նպատակահարմար է երկարաձգել ռազմամթերքի արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը ևս հինգ տարով, քանի որ դա «հնարավորություն կտա արդյունավետ իրականացնել ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումները և զարգացումը»:
Ընկերությունը զբաղվում է ականանետների, ականների, պայթուցիչների, փամփուշտների և այլ զինամթերքի արտադրությամբ: