ՊԲ-ն հերքել է Ադրբեջանի ՊՆ տարածած տեղեկությունը

Այսօր՝ հունիս 1-ին, Պաշտպանության բանակի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում նշվում, էր որ նույն օրը Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է: Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, իբր Արցախի շփման գծում «ոչնչացվել է» հայկական կողմի հրամանատարական դիտակետ և տեսադիտարկման համակարգ: 

ՊԲ հաղորդագրությունում նաև նշվում է, որ առաջնագծում շարունակվում է պահպանվել հարաբերական հանգիստ իրադրություն:

Հիշեցնենք, որ նաև երեկ՝ մայիսի 31-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել էր ևս մեկ հաղորդագրությունն առ այն, թե իբր ոչնչացվել է հայկական կողմին պատկանող երկարաժամկետ կրակակետ (ДОТ):

ՊԲ-ն դա ևս հերքել էր և նշել, որ օրվա ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմի լուրջ խախտումներ չեն արձանագրվել, իսկ նմանաբովանդակ ապատեղեկատվության տարածումը բացառապես ուղղված է ադրբեջանական լսարանին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *