ԱՄՆ ավիահարվածներից սպանվել է ԻՊ քարոզչական միջոցի հիմնադիրը. Reuters

Սիրիայի Դեր Զորի նահանգում ԱՄՆ ավիահարվածների արդյունքում սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «Ամաք» լրատուի հիմնադիր Ռայան Մեշհալը (իրական անունը՝ Մուհամեդ Բառա Քադեք):

Ըստ Reuters լրատվական գործակալության՝ «Ամաքի» հիմնադիրի սպանության մասին հայտնել է եղբայրը՝ իր ֆեյսբուքյան էջում: Եղբայրը նշել է նաև, որ Ռայան Մեշհալի հետ միասին սպանվել է նաև նրա աղջիկը:

ԻՊ «Ամաք» լրատուի հիմնադիր Ռայան Մեշհալը

ԻՊ «Ամաք» լրատուի հիմնադիր Ռայան Մեշհալը

Նշենք, որ դեռ ոչ ԱՄՆ-ն, ոչ էլ ԻՊ-ի աղբյուրները կատարվածին չեն արձագանքել:

Ռայան Մեշհալի սպանության մասին թվիթերում հայտնել է նաև նրա նախկին համակուրսեցին:

 

ԻՊ-ի «Ամաք» լրատուն նրանց քարոզչական գործիքն է, իսկ ԻՊ ուղերձները տարբեր եղանակներով հենց «Ամաքի» միջոցով են տարածվում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *