ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանում ուսումնական տագնապով ոտքի է հանվել 7 հազար զինծառայող

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանում ստուգումների շրջանակներում զորամիավորման շուրջ 6,5 հազարից ավելի զինծառայողներ մարտական տագնապով ոտքի են հանվել: Այս մասին հայտնել են ՀՌՇ մամուլի ծառայությունից. փոխանցում է «ՌԻԱ» լրատվական գործակալությունը:

ՀՌՇ հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեկսանդր Դվորնիկովի հրամանով ստուգումներ իրականացնել նպատակով ստորաբաժանման՝ Չեչնիայում, Դաղստանում, Հարավային Օսիայում և Կրասնոդարի շրջանում տեղակայված զորամասերի շուրջ 6,5 հազարից ավելի զինծառայողներ տագնապով ոտքի են հանվել:

Կրակային պատրաստության ստուգում

Կրակային պատրաստության ստուգում Նկարը՝ ՌԴ ԶՈւ ՀՌՇ-ի (Արխիվ)

Ստուգումներին ներգրավված է նաև  մոտոհրաձգային, տանկային, հրետանային և Սևծովայան ու Կասպից ծովի նավատորմների հետևակային ստորաբաժանումների 1,5 հազարից ավելի ռազմական տեխնիկա:

Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները ևս ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մաս են կազմում, սակայն նրանց մասնակցության մասին չի նշվում:

Ստուգումների շրջանակներում զինծառայողները իրականացնելու են վարժանքներ և տեղաշարժվելու են իրենց անծանոթ զորավարժարաններ, որտեղ անցկացնելու են նաև կրակային վարժանքներ:

ՀՌՇ-ում նման ստուգումներ անցկացվել են նաև այս տարվա մարտ ամսին, որոնց ներգրավված է եղել Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազաներում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *