ՊԲ-ն հերքել է Ադրբեջանի ՊՆ տարածած տեսանյութի իսկությունը

Մայիսի 31-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր ոչնչացվել է արցախյան բանակին պատկանող երկարաժամկետ կրակակետ (ДОТ), իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ այսօրվա ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմի լուրջ խախտումներ չեն արձանագրվել, իսկ նմանաբովանդակ ապատեղեկատվության տարածումը բացառապես ուղղված է ադրբեջանական լսարանին: Պաշտպանության բանակը շարունակում է լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և որևէ կորուստ չի ունեցել:

Ավելացնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ կայքը հաղորդագրություն և տեսանյութ էր տարածել, ըստ որոնց՝ իբր ադրբեջանական կողմը Մարտունի-Ֆիզուլի ուղղությամբ խոցել է հայկական զինված ուժերի երկարաժամկետ կրակակետ, որից իբր մինչ այդ հայկական կողմը կրակել էր ադրբեջանական դիրքերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *