ՀՀ ՊՆ 1-ին տեղակալն ընդունել է Էստոնիայի պատվիրակությանը

Մայիսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Էստոնիայի խորհրդարանի ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հանես Հանսոյին և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարկո Միհկելսոնին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ ՊՆ 1-ին տեղակալն ընդունել է Էստոնացի խորհրդարանականներին

ՀՀ ՊՆ 1-ին տեղակալն ընդունել է Էստոնացի խորհրդարանականներին

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-էստոնական համագործակցության ակտիվացմանը, պաշտպանական բարեփոխումների ընթացքին, Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, միջազգային խաղաղապահ առաքելություններին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Երկուստեք կարևորվել է խորհրդարանական կապերի ամրապնդումը, որը լավ հիմք կարող է հանդիսանալ նաև պաշտպանության ոլորտում հայ-էստոնական հարաբերությունների խորացման և զարգացման համար:

 

Նշենք, որ մինչ այդ պատվիրակները եղել են ՀՀ Ազգային ժողովում, որտեղ նրանց ընդունել են ԱԺ արտաքին հարաբերությունների և պաշտպանության-անվտանգության հարցերի հանձնաժողովների նախագահները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *