Աֆղանստանում պայթյունից զոհվածների թիվը հասել է 80-ի

Այսօր՝ մայիսի 31-ի առավոտյան, Աֆղանստանի մայրաքաղաքում՝ Գերմանիայի դեսպանատան մոտ, ինքնասպան ահաբեկիչը պայթեցրել է պայթուցիկով լցված մեքենա, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է մոտ 80 մարդ, վիրավորվել ևս 300-ը: Այս մասին հայտնում է CNN լրատվակայքը:

Նախնական տվյալներով պայթյունի հետևանքով ՀՀ ԶՈւ խաղաղապահները չեն տուժել. փոխանցում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Դիվանագիտական ներկայացուցչությունների դասավորվածությունը Քաբուլում. քարտեզը՝ CNN-ի:

Դիվանագիտական ներկայացուցչությունների դասավորվածությունը Քաբուլում. քարտեզը՝ CNN-ի:

Նախնական տվյալներով պայթյունը իրականացվել է պայթուցիկներով բեռնված մեքենայի միջոցով: Այն տեղի է ունեցել  Քաբուլի՝ դիվանագիտական ներկայացուցչությունների համար նախատեսված թաղամասում: Մոտակայքում են գտնվում նաև ԱՄՆ-ի և Հնդկաստանի դեսպանատները: Պայթյունի վայրին մոտ է նաև Աֆղանստանի նախագահական նստավայրը:

Քաբուլի ոստիկանության պետը դժվարացել է նշել, թե որն է եղել ահաբեկիչների հիմնական թիրախը: Երկրի առողջապահության նախարարությունը հավանական է համարում, որ զոհերի թիվը կաճի:

Ահաբեկչության պատասխանատվությունը դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել, սակայն հավանական է համարվում Թալիբանի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման աֆղանական ճյուղի մասնակցությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *