Վրաստանի ԶՈւ-ն Կալաշնիկովի գնդացիրները փոխարինում է ամերիկյան Մ-240 գնդացիրներով

Մայիսի 30-ին ՆԱՏՕ-ի և Վրաստանի  համատեղ ուսումնական կենտրոնում ներկայացվել է Վրաստանի ԶՈւ նոր հիմնական գնդացիրը։ Խորհրդային արտադրության Կալաշնիկովի գնդացիրների փոխարեն վրացական բանակը սպառազինվում է ամերիկյան Մ-240 գնդացիրներով։ 

Այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան։ Գնդացիրի ներկայացման արարողությանը ներկա է եղել նաև Վրաստանում ԱՄՆ դեսպան Յեն Քելլին։

Մ-240 գնդացիր

Մ-240 գնդացիր

Նախատեսվում է, որ  վրացական զինուժը Կալաշնիկովները Մ-240 գնդացիրներով ամբողջությամբ կփոխարինի մինչև 2017 թվականի վերջ:

Մ-240-ը առկա է ԱՄՆ բանակի և  ծովային հետևակի կորպուսի սպառազինությունում։ Գնդացիրը արտադրվել է 1950-ականներին, շահագործվում է 1977 թվականից։

Մ-240 գնդացրի մարտավարատեխնիկական բնութագիրը.

  • Տրամաչափը՝ ՆԱՏՕ-ի 7.62մմ
  • Զանգվածը երկճղի հենակներով՝ 11-13կգ ,
  • եռոտանի հենակի զանգվածը՝ 21 կգ,
  • Երկարությունը՝ 1260մմ
  • Փողի երկարությունը՝ 545մմ
  • Պահեստային փամփուշտները՝ մետաղական շղթայով,
  • Կրակի արագությունը՝ 650-950 կրակ/րոպե
Մ-240 գնդացիրը եռոտանի հենակով

Մ-240 գնդացիրը եռոտանի հենակով

Մ-240 գնդացիր

Մ-240 գնդացիր

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *