Հունաստանի ՌՕՈւ Mirage-2000 կործանիչը վթարվել է և ընկել Էգեյան ծովը

Մայիսի 29-ին Հունաստանի ռազմաօդային ուժերի Mirage-2000 4-րդ սերնդի կործանիչը զորավարժության ժամանակ վթարվել է և ընկել Էգեյան ծովը: Կործանիչն Էգեյան ծովի Սպորադես կզիներում թռիչքներ իրականացնելիս է եղել: Այս մասին հայտնում է հունական Kathimerini պարբերականի կայքը:

Հունաստանի զինված ուժերի Mirage–2000 կործանիչ

Հունաստանի զինված ուժերի Mirage–2000 կործանիչ

Կործանված ինքնաթիռը ևս երկու կործանիչի հետ ներգրավված է եղել Հունաստանի զինված ուժերի զորավարժությանը: Վարժանքների ժամանակ ինքնաթիռում տեխնիկական խնդիր է առաջացել և այն ընկել է ծովը: Ինքնաթիռը ընդգրկված է եղել Հունաստանի ռազմաօդային ուժերի 332-րդ էսկադրիլիայի կազմում:

Համաձայն աղբյուրի՝ ինքնաթիռի օդաչուն կարողացել է կատապուլտով փրկվել: Մինչև այդ էլ ազդանշան է ուղարկել, ինչից հետո Հունաստանի ԶՈւ 2 Super Puma ուղղաթիռ սկսել են որոնողափրկարարական գործողություններ իրականացնել: Օդաչուն արդեն կապ է հաստատել փրկարաների հետ:

Mirage-2000 չորրորդ սերնդի բազմանպատակային կործանիչ է, արտադրվում է Dassault Aviation ֆրանսիական ընկերության կողմից սկսած 1970-ականներից։ Առաջին թռիչքը կատարել է 1978-ին, սկսել է շահագործվել 1982-ից, հիմնական շահագործողներն են Ֆրանսիան, Հնդկաստանը, ԱՄԷ-ն, Թայվանը։ 2007-ին Ֆրանսիան դադարեցրել է ինքնաթիռների արտադրությունը, վերջին գնորդը եղել է Հունաստանը։

Mirage-2000 կործանիչի անձնակազմը 1 հոգի է, երկարությունը՝ 14,36 մ, թևերի բացվածքը՝ 9,13 մ, առավելագույն արագությունը՝ 885 կմ/ժ, թռիչքի բարձրությունը՝ 16 460 մ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *