Իրանը և Ռուսաստանն ուղղաթիռների հավաքման մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

«Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը և Իրանի ուղղաթիռաշինական ընկերությունը  (Iran Helicopter Support & Renewal Company (IHSRC)) ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Իրանում թեթև դասի ուղղաթիռների հավաքման գործընթացում կողմերի փոխգործակցությունը կազմակերպելու շուրջ։

Այս մասին մայիսի 26-ին տեղեկացնում է ռուսաստանյան «Լենտա.ռու» լրատվակայքը։

Կա-226Տ ուղղաթիռ

Կա-226Տ ուղղաթիռ

Փաստաթուղթը ստորոգրել են հոլդինգի գլխավոր տնօրեՆ Անդրեյ Բոգինսկին և IHSRC ընկերության գործադիր տնօրեն Մոհամմադ Ալի Ահմադաբադին։ Ուղղաթիռների թողարկման համար հուշագրով կարգավորվում է մասնավորապես  IHSRC ընկերությունը սարքավորումներով ապահովելու, արդիականացնելու և լիազորություններ տրամադրելու հարցը։

Ավելի վաղ «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը փոխըմբռնման հուշագիր էր ստորագրել Իրանի արդյունաբերական զարգացման ու վերակառուցման կազմակերպության (Iran’s Industrial Development & Renovation Organization (IDRO) ) հետ՝ Իրանում Կա-226 կամ «Անսատ» թեթև ուղղաթիռների հավաքման համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին։

2016-ի օգոստոսին «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Շարբինինը հայտնել էր, որ Իրանի հետ բանակցում են թեթև ուղղաթիռների մատակարարման հարցի շուրջ։

Միաժամանակ քննարկվել էր նաև ուղղաթիռները  Իրանում հավաքելու հարցը։ Նշվում էր, որ Իրանին անհրաժեշտ է մոտ 60 միավոր թեթև դասի ուղղաթիռ, որոնք օգտագործվելու են առողջապահության նախարարության կողմից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *