Մայիսի 8-ին երեք զինծառայողի մահվան պատճառով հեռացվել են զորամասի հրամանատարը, տեղակալները

Արցախում մայիսի 8-ին եղած միջադեպից հետո, որի պատճառով մահացել է ՊԲ երեք զինծառայող, պաշտոններից հեռացվել են տվյալ զորամասի հրամանատարն ու նրա երկու տեղակալները: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի հարակից ջրամբարում ջրահեղձ են եղել ՊԲ երեք զինծառայող։

Զինծառայողները զորամասի մեքենաներից մեկով դուրս են եկել զորամասից, Տոնաշեն գյուղ տանող ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին դուրս են եկել ճանապարհից ու մեքենայով ընկել են գետը: Երեք զինծառայողներն էլ մահացել են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *