Վիգեն Սարգսյանը ներկայացրել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության նոր պետին

Մայիսի 27-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում կայացած խորհրդակցության ընթացքում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ռազմական ոստիկանության աշխատակիցներին է ներկայացրել վարչության նորանշանակ պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՊՆ ռազմական ոստիկանության նորանշանակ պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանը․ Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ կայքի

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՊՆ ռազմական ոստիկանության նորանշանակ պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանը․ Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ կայքի

ՀՀ պաշտպանության նախարարը վստահություն է հայտնել, որ գնդապետ Արթուր Բաղդասարյանի մասնագիտական գիտելիքներն ու աշխատանքային փորձը կնպաստեն ռազմական ոստիկանության գործունեության և զորամասերի հրամանատարության հետ համատեղ աշխատանքների արդյունավետության առավել ամրապնդմանը, ինչպես նաև զինված ուժերում կոռուպցիոն ռիսկեր պարունակող երևույթների հայտնաբերմանն ու կանխարգելմանը:

Ավելի վաղ՝ մայիսի 25-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գնդապետ Արթուր Բաղդասարյանը երեք տարի ժամկետով նշանակվել էր ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ: Մեկ այլ հրամանագրով գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանն ազատվել էր նույն պաշտոնից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *