ՀՀ ԶՈւ հարձակողական զորավարժության ժամանակ գրավվել են պայմանական հակառակորդի հենակետեր

ՀՀ զինված ուժերում անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն, որի ընթացքում վաշտը ընթացքից հարձակվել է, խորքից առաջխաղացել և գրավել է հենակետեր: Այս մասին հայտնի է դարձել ՀՀ ՊՆ «Զինուժ» հաղորդաշարի մայիսի 21-ի թողարկումից:

ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսում անցկացված հարձակողական զորավարժության ընթացքը

ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսում անցկացված հարձակողական զորավարժության ընթացքը

Պայմանական հակառակորդը բոլոր ուժերով և միջոցներով փորձել է հետ մղել հայկական ուժերի ստորաբաժանման հարձակումը, առանցքային դիրքերը պահելու նպատակով անցել է պաշտպանության:

ՀՀ ԶՈւ գրոհող ստորաբաժանումներից նախօրոք առանձնացվել են դիպուկահարների, նռնականետորդների և գնդացրորդների խումբ, ովքեր իրենց կրակով աջակցել են հայկական ուժերի առաջխաղացմանը:

Դիպուկահարները և նռնականետորդը կրակով ապահովել են գրոհային խմբի առաջխաղացումը, որից հետո կրակը տեղափոխվել է հակառակորդի հրամանատարական դիտակետերի ուղղությամբ:

Հայկական զինուժի գրոհային ուժերը, ոչնչացելով հակառակորդի կենդանի ուժը, ապահովել են վաշտի հիմնական ուժերի մարտի մեջ մտնելը, ովքեր ականադաշտում անցում են բացել պայթեցման միջոցով, կատարել ծխաքողարկում:

Վաշտը գրոհել է, ընթացքից կրակով ոչնչացրել է հակառակորդի զինտեխնիկան և կենդանի ուժը, գրավել հակառակորդի դիրքերը՝ այդպիսով կատարելով առաջադրված խնդիրը:

Զորավարժությունը անցկացվել է մարտական պատրաստության պլանի համաձայն մայիսի 16-ից 17-ը 5-րդ ԲԿ զորամասերից մեկի մարտական հենքի վրա: Զորավարժության ընթացքին հետևել է 5-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *