Թուրք-քրդական բախումները երկուստեք կորուստներով շարունակվում են

Մայիսի 26-ին Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Չուքուրջա գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ Թուրքիայի ուժայինների գործողությունների ժամանակ պայթյուն է տեղի ունեցել, սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող, ևս 2 զինծառայող վիրավորվել է: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Դիարբեքիրում Թուրքիայի ուժայինները գործողություններ են իրականացնում PKK-ի դեմ. ապրիլ 2017

Դիարբեքիրում Թուրքիայի ուժայինները գործողություններ են իրականացնում PKK-ի դեմ. ապրիլ 2017

Աղբյուրի փոխացմամբ՝ պայթուցիկ սարքը տեղադրված է եղել PKK-ի զինյալների կողմից: Վիրավորված զինծառայողները տեղափոխվել են Հաքքարիի նահանգային հիվանդանոց:

Թուրքիայի ուժայինները գործողություններ են իրականացնում նաև քրդական կառույցի դեմ Աղրը նահանգում: Թուրքական կողմի փոխանցմամբ՝ Աղրը նահանգում Թուրքիայի ուժայինները «շարքից հանել են» PKK-ի 29 զինյալի:

«Անադոլու» գործակալությունը նաև հայտնում է, որ մայիսի 18-25-ը Դիարբեքիր, Շրնաք, Հաքքարի, Էրզրում և Արդահան նահանգներում քրդերի դեմ Թուրքիայի ԶՈւ գործողությունների ընթացքում «շարքից հանվել է» ընդհանուր առմամբ 45 զինյալ:

Հիշեցնենք, թուրքական կողմը մայիսի 24-25-ի գործողություններ ընթասցքում ևս բավականին շատ կորուստներ է ունեցել: Երկու օրվա ընթացքում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 7 զինծառայող և 1 «գյուղական պահապան» (1, 2):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *