Վրաստանցի նորակոչիկների մի մասը ձմեռն անցկացրել է առանց տաք համազգեստի

Վրաստանի աուդիտի պետական ծառայությունը հետաքննություն է հրապարակել, համաձայն որի՝ Վրաստանի պատիժների իրականացման նախարարության նորակոչիկների մի մասը 2016 թվականի ձմեռը անցկացրել է առանց տաք վերարկուների։

Վերարկուները նորակոչիկներին չեն հասել մրցույթի հետ կապված խնդիրների պատճառով: Այս մասին մայիսի 25-ին հայտնում է վրացական Netgazeti լրատվակայքը։

Վրաստանի պատիժների իրականացման նախարարության նորակոչիկ զինծառայողները

Վրաստանի պատիժների իրականացման նախարարության նորակոչիկ զինծառայողները

Վրաստանի աուդիտի պետական ծառայության հետաքննության համաձայն՝ զինծառայողների համար տաք վերարկուների պատվերի մրցույթը հայտարարվել է 2016 թվականի օգոստոսին։

Սակայն մրցույթի պայմանները խախտելու և այլ խնդիրների պատճառով, նախարարությունը պատվիրած վերարկուների խմբաքանակը ստացել է 2016-ի դեկտեմբերին, իսկ զինծառայողերին դրանք բաժանվել են միայն հունվարին։ Զինծառայողներին տրվել է ընդամենը 217 համազգեստ, այն պարագայում, երբ նորակոչիկ զինծառայողների թիվը կազմել է 871 հոգի։

Netgazeti-ի աղբյուրը, ով այդ ժամանակ ծառայել է նախարարությունում, հայտնել է, որ տաք համազգեստը հագել են հերթափոխով. համազգեստը հագել են նրանք, ովքեր եղել են պարեկային ծառայության։

Նշենք, որ Վրաստանում պարտադիր զինվորական ծառայություն անցնում են ոչ միայն երկրի զինված ուժերում, այլև պատիժների իրականացման, ներքին գործերի նախարարություններում և պետական անվտանգության ծառայությունում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *