Փոխվել է ՀՀ ռազմական ոստիկանության պետը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մայիսի 25-ի հրամանագրով գնդապետ Արթուր Բաղդասարյանը երեք տարի ժամկետով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ: Այս մասին նշված է ՀՀ նախագահի կայքում:

Մեկ այլ հրամանագրով գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *