Թուրքիայի ուժայինները գործողություններ են իրականացնում երկրի բոլոր նահանգներում

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հրամանով Թուրքիայի բոլոր 81 նահանգներում համաժամանակյա գործողություններ և ստուգումներ են սկսել՝ ոստիկանության, ժանդարմերիայի և առափնյա անվտանգության ուժերի ներգրավմամբ: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադալու» գործակալությունը:

Թուրքիայի տարբեր հատվածներում ուժայինները կանգնեցնում են մեքենաները, ստուգում կասկածելի անձանց անձնագրերը, հետախուզում մեքենաները

Թուրքիայի տարբեր հատվածներում ուժայինները կանգնեցնում են մեքենաները, ստուգում կասկածելի անձանց անձնագրերը, հետախուզում մեքենաները

Գործողություններին ներգրավվել է ոստիկանության 44.694 ծառայող, ժանդարմերիայի 26.342 զինծառայող և առափնյա անվտանգության 495 զինծառայող, ընդհանուր առմամբ՝ 71.531 ծառայող: Գործողությունը ստացել է «Թուրքիայի անվտանգություն, խաղաղություն» անվանումը:

Գործողությունները իրականացվում են մոտ 6000 բնակավայրերում, հիմնական ուժադրությունը կենտրոնացվելու է արևելյան և հարավարևելյան հատվածներին, որտեղ վերջին շրջանում կրկին ինտենսիվացել են թուրք-քրդական բախումները: Թուրքիայի տարբեր հատվածներում ուժայինները կանգնեցնում են մեքենաները, ստուգում կասկածելի անձանց անձնագրերը, հետախուզում մեքենաները:

Հիշեցնենք, որ թուրք-քրդական բախումները հիմնականում արևելյան և հարավարևելյան նահանգներում վերսկսվել են դեռևս 2015-ի ամռանից: Բախումների հետևանքով այդ հատվածներում մի շարք բնակավայրեր վերածվել են ավերակների, տարբեր տվյալներով տեղահանվել է 350-500 հազար մարդ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *