Թբիլիսիում մեկնարկել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական ասամբլեայի գարնանային նստաշրջանը

Մայիսի 26-ին մեկնարկել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական ասամբլեայի գարնանային նստաշրջանը, որին մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների շուրջ 250 պատվիրակներ: Լիագումար նիստը նախատեսվում է անցկացնել մայիսի 29-ին: Այս մասին հայտնում է վրացական Interpressnews լրատվակայքը:

Թբիլիսիում անցկացվում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական ասամբլեայի գարնանային նստաշրջանը

Թբիլիսիում անցկացվում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական ասամբլեայի գարնանային նստաշրջանը

Առաջին օրը կանցկացվի նստաշրջանի մասնակիցների մամուլի ասուլիսը, Վրաստան-ՆԱՏՕ միջխորհրդարանական խորհրդի և մշտական հանձնաժողովի փակ նիստը, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ հանդիպումներ:

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական ասամբլեայի կայքը հայտնում է, որ նստաշրջանի ընթացքում քննարկվելու են նաև Հյուսիսային Կորեայում փորձարկումների հետ կապված հակահրթիռային պաշտպանության հարցեր, Աֆղանստանում ՆԱՏՕ-ի դերը, ՆԱՏՕ-ի մարտահրավերների հետ կապված կլիմայական փոխոփոխությունները և պաշտպանական հնարավորությունների բարելավումը:

Երկրորդ և երրորդ օրերի ընթացքում կկայանան ՆԱՏՕ-ի խորհրդարանական ասամբլեայի պաշտպանության և անվտանգության, էկոնոմիկայի և անվտանգության, քաղաքականության և այլ հանձնաժողովների նիստեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *